Մի խումբ սովորողների հետ հանդիպեցինք գրականագետ, ,,Գրանիշ,, ամսագրի խմբագիր Հասմիկ Հակոբյանի հետ: Կարծում եմ, ամսագրին բոլորն են ծանոթ, քանի որ այն ժամանակակից գրականությանը ծանոթանալու լավագույն կայքերից է:
Հասմիկ Հակոբյանն իրականացնում էր մի նախագիծ, որի ընթացքում այցելում էր տարբեր դպրոցներ: Կրթահամալիրը 30-րդ դպրոցն էր:
Սեմինարի ընթացքում Հասմիկ Հակոբյանը խոսեց ժամանակակից գրականության մասին, գրողների ոճի մասին, բերեց համեմատություններ դասական գրողներից և ժամանակակից գրողներից, կարդացինք ժամանակակիցների բանաստեղծություններից՝ դիտարկելով բանաստեղծության ստեղծման կառույցը, ոճը, գրելաձևը, բառի ընտրությունը: Խոսեցինք բանաստեղծական ազատ ձևի կիրառման մասին՝ այսպես ասած ,,սպիտակ բանաստեղծության,, մասին:
Ավարտին սովորողները տվեցին իրենց հարցերը և միասին լուսանկարվեցինք:
Հանդիպումից ուղիղ եթերը կարող եք տեսնել այստեղ:
Комментариев нет:
Отправить комментарий