четверг, 30 мая 2019 г.

Ամառային ուսումնահետազոտական ճամբար. օր երրորդ

Ճամբարային հերթական հագեցած և հետաքրքիր օրերից: Առավոտյան մի խումբ սովորողների հետ միջավայրի խնամքի պատասխանատու էինք, խնամք, որ իրականացնում ենք սիրով: Շրջեցինք այգով, հավաքեցինք գցված տոպրակներն ու շշերը: Անգամ հասցրեցինք ընդհանուր պարապմունքին մասնակցել: 
Այնուհետև գնացինք խեցեգործարան, որտեղ կավից տարբեր աշխատանքներ պատրաստեցինք. նախատեսում ենք պատրաստի աշխատանքները մեզ հետ Իզմիր տանել՝ մյուս ճամբարականներին նվիրելու համար: 
Հետո ընկեր Էմանուելի հետ քայլեցինք Մեդիակենտրոն, որտեղ գտնվում է կրթահամալիրի աստղացուցարանը: Շատերն առաջին անգամ էին աստղացուցարանում: Դիտեցինք ֆիլմ մոլորակների և Ծիր կաթինի մասին: Ֆիլմն անգլերենով էր. ուրախալի փաստ է, որ մեր սովորողներից շատերը հրաշալի տիրապետում են անգլերենին, և թարգմանելու կարիք չի լինում: Աստղացուցարանի հաճելի մթնոլորտից դժվար էր կտրվել և նորից դուրս գալ: 
Քայլեցինք Մայր դպրոց, որտեղ ճամբարականները հնարավորություն ունեցան տարաբնույթ նախագծերի մասնակցել՝ իրենց ընտրությամբ: 
Օրն ավարտեցինք Ագարակում: Նախապես մեզ հետ բերել էինք գազար և շաքար: Ճամբարականներից շատերը իսկապես դժվարությամբ էին հաղթահարում իրենց վախը, մոտենում, որպեսզի կերակրեն: Մեկ , երկու անգամ փորձելուց հետո, արդեն համոզելու կարիք չէր լինում: Իսկ վերջում մարզիչները թույլ տվեցին նաև ձիավարել՝ շրջել ձիով: 
Օրվա լուսանկարները՝ ստորև. 






Комментариев нет:

Отправить комментарий