Ինչպես միշտ, ժամանակին Մարմարյա սրահում էինք՝ ընդհանուր պարապմունքի: Տոնական ընդհանուր պարապմունքին հիմնականում հարսանեկան ծիսական երգեր են հնչում, պատրաստվում ենք հարսանիքին: Իսկ 09: 15 միասնական երաժշտական հարսանեկան ֆլոշմոբ է բոլոր յոթ դպրոցներում, որի ուղիղ եթերը կարող եք տեսնել այստեղ:
Ընդհանուր պարապմունքից հետո սկսեցինք փորձերը, պատրաստում ենք ,,Լուտկի,, պարը, որը պետք է բեմադրենք Իզմիրում: Սկզբում դժվար էր ստացվում, բայց արդեն կարող ենք ասել, որ պարի առաջին հատվածը հաղթահարել ենք:
Քանի որ նախորդ օրը նախապես որոշել էինք պատրաստել մեր ընդմիջումը, կազմեցինք ցուցակ, թե ինչ պետք է գնենք և գնացինք խանութ՝ գնումների: Պիցցա ենք պատրաստում: Առևտրի գործոմ բոլորն էլ հմուտ են, նայում են և՛ ժամկետը, և՛ ավել հարմար մթերքն ընտրում: Սկսվեց պատրաստելու գործընթացը, թվում է, թե հեշտ է պիցցա պատրաստելը, բայց այստեղ էլ հմտություն է պետք: Միահամուռ ուժերով կտրատեցինք, քերեցինք և ձևավորեցինք մեր պիցցաները: Իսկ մինչ կեփվեր, դրսում էինք, որոշեցինք մի փոքր հեծանիվ վարել: Այս հմտությանը նույնպես բոլոր սովորողները տիրապետում էին: Առաջարկ եղավ մոտակա օրերին հեծանվային արշավ կազմակերպել:
Ընդմիջման ժամին ճաշակեցինք մեր պատրաստած պիցցան, որը շատ համեղ էր ստացվել:
Մեր խմբից երկուսը մասնակցում էին ֆուտբոլի առաջնությանը, որը շատ բուռն ընթացավ:
Օրն ավարտեցինք մարզական գործունեությամբ:
Լուսանկարները ստորև.
Комментариев нет:
Отправить комментарий