Օրը սկսեցին Մարմարյա սրահում՝ ընդհանուր պարապմունքով, մեզնից մի խումբ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ Ուսումնական ժամերգությամբ: Մարմարյա սրահում հարսանեկան և Համբարձման ծիսական երգեր ու պարեր են: Սովորողների խումբ կա, ովքեր երգում է, մի՝ էլ ավելի ակտիվ խումբ, պարում է:
Առավոտյան մեզ միացավ Երևանի հատուկ կրթահամալիրից հայոց լեզվի և գրականության դասավանդող, ով մասնակցեց ուսումնական պարապմունքների և կլոր սեղանների:
11:00-ին Միջին դպրոցի ակումբում կլոր սեղան էր, որի թեման գնահատումն էր: Ասել, որ բուռն անցավ , կնշանակի ոչինչ չասել: Սովորողները ոգևորված էին, ասելիքն՝ անվերջ: Մի մասը կողմ էր թվնաշանով գնահատելուն՝ համարելով դա մոտիվացիա սովորողի համար: Մյուս մասը պնդում էր, որ գանահատելու կարիք չկա, անհրաժեշտ է խրախուսել սովորողին: Իսկ ես գոհ էի և ուրախ, որ մեր սովորողներն այդպես հեշտ խոսում են, ազատ արտահայտվում, կապակցված և հիմնավորված խոսք ասում:
13:00-ին շրջայց էր կրթահամալիր այցելած հյուրերի համար, որի նպատակն , իհարկե, նրանց բաց, ներառող միջավայրին ծանոթացնելն էր:
Մայիսյան հավաքի վերջին օրը նաև հյուրաշատ էր, հյուրեր ունեինք Ջավախքից , Արարատի թիվ 3 և Վանաձորի թիվ 8 դպրոցներից:
Շրջայցից հետո կլոր սեղան էր համերգասրահում, որը վարում էր տիար Բլեյան: Կլոր սեղանին ներկայացվեց Նունե Մովսիսյանի ,,Հավաքից հավաք,, հաշվետվությունը, Քանդակագործության, ճարտարապետության ամենամյա միջազգային փառատոնը, ամառային ճամբարները: Հետաքրքիր էր տեսնել հեղինակային կրթական ծրագրի հեղինակ ուսուցչի մեկ տարվա ծավալուն աշխատանքը: Իսկ մյուս երկու հարցերը մանրամասն պարզաբանվեցին և ներկայացվեցին: Կարծում եմ ՝ օգտակար կլոր սեղան էր:
Օրն ավարտեցինք հերթական մեդիաուրբաթով, որի պատասխանատուն Միջին դպրոցն էր: Երաժշտական, ծիսական հետաքրքիր համերգ-ներկայացում եղավ, որի ավարտին ելույթ ունեցան նաև Ջավախքից ժամանած հյուրերը: Մեդիաուրբաթից մի հատված կարող եք տեսնել այստեղ.
Օրվա ֆոտոքրոնիկոնն այստեղ.
Комментариев нет:
Отправить комментарий