Դպրոց բնության գրկում. հայրենագիտական-բնապահպանական-ուսումնական ճամբար Արատեսում
Ժամանակահատվածը՝ մայիսի 23-25
Մասնակիցներ՝ 6-7-8-րդ դասարանի սովորողներ
Երթուղին՝ Երևան-Զանգակատուն-Արատես-Եղեգիս-ԵլփինԵրևան
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Նպատակը
- Գործընկերային կապերի հաստատում
- Հայրենագիտական արշավի կազմակերպում
- Վայոցձորյան գարունը մեր աչքերով
- Մասնակցություն դպրական կենտրոնի աշխատանքներին
- ,,Լքված տարածքներ,, նախագծի իրականացում
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է մասնակցի բլոգում:
- Ուսումնասիրել երթուղին, ներկայացնել քարտեզ Google map ծրագրի օգնությամբ, կցել պարզաբանումներ:
- Եղեգիս գյուղ, առանձնահատկությունները, բնակիչները
- Արատես. ուսումնասիրել նախորդ խմբերի աշխատանքները, հանդես գալ առաջարկություններով:
Նախահաշիվ
Յուրաքանչյուր ճամբարական վճարում է 7.000 դրամ՝ սննդի և ճանապարհի ծախսի համար:
Անհրաժեշտ իրեր
- Առաջին օրվա սնունդ. բրդուճներ, միրգ, ջուր:
- Հարմար ուսապարկ՝ առաջին անհրաժեշտության իրերը պահելու համար
- Անհատական ճամփորդական սպասք. ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ(մեկանգամյա օգտագործման չլինի)
- Աղբի տոպրակ, ձեռնոց
- Անկողնու սպիտակեղեն. սավան, ծածկոց, բարձի երես , անհատական քնապարկ, կարիմատ, գիշերազգեստ
- Ատամի խոզանակ, մածուկ, սրբիչ, անձեռոցիկ, սանր
- Սպորտային կոշիկներ՝ հարմար քայլելու համար
- Տաք հագուստ, գլխարկ, ձեռնոց
- Գնդակ, ինտելեկտուալ խաղ, սիրելի գիրք
Ծրագիր
Մայիսի 23
09:00` մեկնում Մայր դպրոցի կայանատեղիից
11:00` Զանգակատուն . գյուղացիների հետ քայլք դեպի Դժոխքի ձոր
13:00` ճաշ
15:00` այցելություն Պարույր Սևակի տուն. հին տուն, որտեղ ծնվել է
16:00` պայմանավորվածությունների ձեռք բերում , համատեղ նախագծերի քննարկում. շրջայց գյուղում , մեկնում
18:00` ժամանում Արատես, իրերի տեղավորում, տարածքի խնամք
18:30` ընթրիք
19:30` զրույցներ, ինտեկելտուալ խաղեր, օրվա ամփոփում
Մայիսի 24
08:00` վերկաց, հիգիենայի ժամ
09:00` առավոտյան մարմնամարզություն, ընդհանուր պարապմունք
09:30` նախաճաշ, միջավայրի խնամք
11:00` ժամանում Եղեգիս. քայլք Սմբատաբերդ, Ցախաց քար:
13: 00` ընդմիջում
16:00` վերադարձ Արատես
16:00-17:00` հանգիստ , ընթրիքի պատրաստություն
17:00` քայլք Արատեսի վանք. ուսումնական ժամերգություն, շրջայց և ծանոթացում տարածքին
18:00` ընթրիք
20:00` զրույցներ, ինտեկելտուալ խաղեր, օրվա ամփոփում
Մայիսի 25
08:00` վերկաց, հիգիենայի ժամ
09:00` առավոտյան մարմնամարզություն, ընդհանուր պարապմունք
09:30` նախաճաշ
10:00-11:00` իրերի հավաքում, միջավայրի խնամք, պատրաստություն
11:00` մեկնում
13:00` Ելփին , շրջայց Ելփինում, հարցազրույցներ
18:00` ժամանում Երևան
Комментариев нет:
Отправить комментарий