Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողների հետ մասնակցեցինք Ավագ դպրոցի սովորող Լիլիթ Գաբրիելյանի ,,Իմ ձայնադարանը,, ցուցադրություն-քննարկմանը: Լիլիթը ներկայացրեց իր հավաքած ձայնադարանը, պատրաստած ձայնագրությունները՝ ընթերցումներ, ռադիոնյութեր: Ընթերցումները ոչ միայն արևելահայերենով էին, այլ նաև արևմտահայերենով և գրաբարով: Ընթերցումներից մի քանիսը լսեցինք, և ,կարծում եմ, տեսանելի առաջին աշխատանքներից տարեվերջյանի աշխատանքների տարբերությունը, նախագծի զարգացումը և առաջընթացը:
Այնուհետև խոսեցինք ձայնագրման աշխատանքների , դրանց արդյունավետության և ստեղծման դժվարությունների մասին: Եվ՛ վեցերորդցիները, և տասներորդցիները հնարավորություն ունեցան միմյանց հարցեր ուղղել, խոսել, քննարկել...
Լուսանկարները և սովորողների պատումները ստորև.
Այսօր մենք մայրենիի դասն անցկացրեցինք 10-րդ դասարանում: Մի աղջիկ ներկայացնում էր իր ուսուցչի օգնությամբ ստեղծած ձայնադարանը: Լսեցինք նրա ձայնագրությունները, շատ լավ էր արտասանում: Նա պատմեց իր դժվարությունների և հաջողությունների մասին: Իսկ վերջում մենք նրան հարցեր տվեցինք, նա էլ՝ մեզ:
Այսօր մայրենիի դասաժամին մենք գնացինք տասներորդ դասարանցիների մոտ։ Տասներորդ դասարնցիներից մեկը նկարագրում և պատմում էր իր ռադիոդարանի մասին։ Նա ասում էր, որ սկզբում չէր ուզում տեղադրեր իր ձայնագրությունները, բակց ռիսկի դիմեց և տեղադրեց։ Սկզբում այդքան էլ հմուտ չէր ռադիո անելուց, բայց ուրիշների լսելուց հետո ավելի հմտացավ։ Երբ պատմեց վերջրացրեց, սկսեց մեզ հարցեր տալ,իսկ մենք՝ նրան։
Մենք այսօր մեր դասարանով հայոց լեզվի դասի ժամանակ գնացինք 10-րդ դասարանցիների մոտ: Այնտեղ մի աղջիկ իր ձայնագրություններով պատրաստել էր ձայնադարան: Նա պատմեց իր ձայնագրությունների մասին, և մենք նաև լսեցին իր ձայնագրություններից: Նա ասում էր, որ շատ էր սիրում ձայնագրություններ անել: Մենք նրան հարցեր տվեցին, նա էլ մեզ հարցեր տվեց:
Աթոյան Անի
Комментариев нет:
Отправить комментарий