Ճամփորդության օրը՝ 31.05.2019
Նախապատրաստական աշխատանքի իրականացման ժամանակահատված. 25-30.05.2019
Մասնակիցներ՝ մասնակցության ցանկություն հայտնած և նախապատրաստական աշխատանքը կատարած ճամբարականներ:
Երթուղին՝ Երևան- Զանգակատուն-Արածոյի կիրճ կամ Դժոխքի ձոր- Զանգակատուն գյուղ- Պ. Սևակի հայրական տուն- Երևան
Երևանից Զանգակատուն ճանապարհի երկարությունը՝ 90 կմ։
Երևանից Զանգակատուն ճանապարհի երկարությունը՝ 90 կմ։
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան, Հասմիկ Գրիգորյան
Նպատակը՝
- Գործընկերային կապերի հաստատում
- Հայրենագիտական արշավի կազմակերպում
- Նոր տարածքների ուսումնասիրում, ուսումնական նյութերի պատրաստում
- Համբարձման ծես. ծեսի պատրաստում, իրականացում
- Գետը համայնքում. Արածո գետ
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է մասնակցի բլոգում
- Տեղեկություններ այցելվող վայրերի մասին. Չանախչի-Զանգակատուն, Արածո գետ
- Կարդում ենք Սևակ. մասնակիցների ընտրությամբ բանաստեղծությունների ընթերցում, մեդիանյութերի պատրաստում
- Համբարձման ծես, ծիսական երգերի, խաղերի նախապատրաստում, ծեսի ուսումնասիրություն. նյութերի փոխանցում Զանգակատան միջնակարգ դպրոցի սովորողներին
- Google map -ի օգնությամբ գծել երթուղին:
- Համատեղ արշավ. հայրենագիտական քայլք
- Ավելուկահավաք. թանգարանը մայիսյան օրերին ավելուկի ծամեր է պատրաստում, կախում Սևակի հին տան դռներին՝ տանը ծիսական տեսք հաղորդելով
- Համբարձման ծեսի իրականացում. միասնական երգուսուցում
Ճամփորդության ընթացքը
- 09:00` մեկնում Մայր դպրոցից
- 10:30` մինչև Զանգակատուն հասնելը հանդիպում Զանգակատան միջնակարգ դպրոցի սովորողներին և ուսուցիչներին
- 11:00` քայլք Արածոյի կիրճ- Դժոխքի ձոր, ընդմիջում, խաղեր, Արածո գետի և տեղանքի ուսումնասիրություն. արշավի տևողությունը 2 ժամ
- 13: 30` Այցելություն Սևակի հին տուն. ավելուկահավաք, ծամերի հյուսում, կախում, Համբարձման ծես. Ծեսի ծրագիրը լրացվող
- 15:30` վերադարձ Երևան
Համբարձման ծես, ծիսական երգեր. պատասխանատու՝ Հասմիկ Գրիգորյան
1. Վիճակի երգեր
Մանի ասեմ ու շարեմ
2.էս գիշեր լուսը տեսա
3.Հ~ոյ, Մայրիամ
4.Համբարձում յայլա
Նախահաշիվ
Տրանսպորտ՝ Sprinter. վճարվող գումարը՝ 35.000 դրամ:
Վարորդ՝ Արամ Հարությունյան
Մեկ սովորողը վճարում է 2000 դրամ:
Տրանսպորտ՝ Sprinter. վճարվող գումարը՝ 35.000 դրամ:
Վարորդ՝ Արամ Հարությունյան
Մեկ սովորողը վճարում է 2000 դրամ:
Անհրաժեշտ իրեր՝ բրդուճներ, ջուր, հարմար հագուստ, կոշիկներ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, աղբի տոպրակ, մեկանգամյան օգտագործման ձեռնոց, ուսապարկ
Բուկլետներ՝ հարսանեկան, Հակաբացիլ Կոմիտաս։
Բուկլետներ՝ հարսանեկան, Հակաբացիլ Կոմիտաս։
Արդյունքը՝ Գործընկերային կապերի հաստատում:
Սովորողների տպավորությունների հրապիարակում բլոգներում պատումների, ֆոտոշարերի տեսքով:
Комментариев нет:
Отправить комментарий