Հունիսը ճամբարային գործունեության ամենահարմար ժամանակն է: Իզմիր մեկնող խումբը արդեն երրորդ շաբաթն է ճամբարային հավաքներ է կազմակերպում: Ճամբարային ծրագրում ընդգրկված են հետևյալ գործունեությունները.
- պար
- երգ
- անգլերեն
- տեխնոլոգիա
Պարի պարապմունքներն ամենաերկարն են տևում, Լուտկին նվաճելը մի փոքր բարդ է,բայց արդեն տեղի է տալիս: Սովորողները, ովքեր դժվարությամբ էին ճկվում, արդեն քայլ առ քայլ զգում են պարը, կարողանում են պարել;
Հաճելի են անցնում նաև երգի պարապմունքներն ընկեր Հասմիկի հետ: Աշխատում ենք ռիթմի, ձայնի տոնայնության վրա: Ընտրել ենք երեք ռիթմիկ երգ, որոնց միացումից ստացված պապուրին ներկայացվելու է Իզմիրում:
Անգլերեն խոսքը զարգացնելու համար ամեն օր խոսում ենք անգլերեն, սովորողները հնարավորություն ունեն շփվել տարբեր ուսուցիչների հետ, քննարկել տարբեր թեմաներ: Անգլերենին գրեթե բոլոր սովորողները լավ տիրապետում են, հանգիստ հաղորդակցվում են:
Նանեն և Արփինեն չափազանց գործունյա են տեխնոլոգիական աշխատանքներում: Պատրաստել են 100-ից ավել կախազարդեր, որոնք տարբերվում են իրենց յուրօրինակ ոճով և կարելի է ասել հեղինակային են: Զարդերը ինքնատիպ են, մի մասը՝ նռեր են:
Պարապմունքների ֆոտոքրոնիկոնը կարող եք տեսնել ստորև.
Комментариев нет:
Отправить комментарий