Ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 26-նոյեմբերի 3
Մասնակիցներ՝ 7-4, 8-5, 8-6 դասարաններ
Արձակուրդային նախագծեր, աշխատանքներ
1. Ընթերցանություն
Ձեր ընտրությամբ կարդացեք որևէ գիրք կամ ստեղծագործություն : Բլոգում ներկայացրե՛ք
Մասնակիցներ՝ 7-4, 8-5, 8-6 դասարաններ
Արձակուրդային նախագծեր, աշխատանքներ
1. Ընթերցանություն
Ձեր ընտրությամբ կարդացեք որևէ գիրք կամ ստեղծագործություն : Բլոգում ներկայացրե՛ք
- Ստեղծագործության գաղափարը, ասելիք:
- Ստեղծագործության կերպարներին՝ բնութագրե՛ք, նկարագրե՛ք:
- Դուրս գրե՛ք հատվածներ, որոնք ձեզ դուր են գալիս:
- Ի՞նչ տվեց քեզ այս ստեղծագործությունը:
Գրքերի ցանկ նրանց համար, ովքեր դժվարանում են ինքնուրույն ընտրել:
- Վիլյամ Սարոյան ,,Մարդկային կատակերգություն,,
- Ա. Դյումա ,,Երեք հրացանակիրներ,,
- Ժյուլ Վերն ,,Տասնհինգամյա նավապետը,, կամ ,,Քսան հազար լյո ջրի տակ,,
- Օսկար Ուայլդ ,հեքիաթներ
- Ջեկ Լոնդոն ,,Սպիտակ ժանիքը,, կամ ,,Ջովագայլը,,
- Արթուր Կոնան Դոյլ ,,Կորուսյալ աշխարհ,, :
2. Ճամփորդել: Արձակուրդը շատ համար ժամանակահատված է ճամփորդելու կամ տատիկ-պապիկի, այլ հարազատների գյուղ գնալու համար: Եթե այս օրերին ճամփորդել ես, ապա բլոգումդ ներկայացրու.
- Լուսանկարներ ճամփորդությունից:
- Պատմի՛ր այցելածդ վայր կամ վայրերի մասին:
- Հանդիպածդ մարդկանց մասին:
- Տպավորություններիդ մասին:
3. Լուսանկարել: Աշունը տարվա գուցե ամենագեղեցիկ եղանակն է: Լուսանկարի՛ր աշունը քաղաքում, փողոցում, այգում, բակում, գյուղում և այլն: Լուսանկարները հրապարակի՛ր բլոգումդ և կցի՛ր փոքրիկ մեկնաբանություններ:
4. Շարունակիր աշխատել քո ընտրած անհատական նախագծով:
Աշխատանքներն ուղարկեք tatev.abrahamyan@mskh.am էլ. հասցեին:
Մաղթում եմ արդյունավետ և հաճելի հանգստյան օրեր:
Комментариев нет:
Отправить комментарий