воскресенье, 29 марта 2020 г.

Զատկական նախագիծ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 1-12
Նախագծի մասնակիցներ՝ 7-8-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ : 
Նախագծի նպատակը՝ 
  • Զատկական հետաքրքիր տեսանյութերի պատրաստում, 
  • բառապաշարի հարստացում,
  • հետաքրքիր ավանդույթների վերհանում,
  • գրավոր և բանավոր խոսքի զարգացում: 

Ընթացքը, առաջադրանքներ 
  • Զատկական հետաքրքիր ընտանեկան ավանդույթներ. ներկայացնել տեսանյութ կամ պատում :
  • Զատիկն իմ ընտանիքում, ինչպե՞ս ենք պատրաստվում, ի՞նչ հետաքրքիր ուտեստներ, զարդարանքներ ենք նախապատրաստում, ի՞նչ զատկախաղեր ենք խաղում և այլն: Ներկայացնել տեսանյութ կամ պատում՝ լուսանկարներով: 
  • Ո՞րն է Զատկի խորհուրդը. հարցազրույց ծնողների, տատիկ-պապիկի հետ:
  • Զատկի բառապաշարը, հավաքել Զատկին վերաբերող բառեր (օր՝. Զատիկ, հարություն, ածիկ, կուլիչ և այլն), կազմել բառարան, գրել բառերը ստուգաբանությունը՝ օգտվելով ստուգաբանական բառարանից :  
Արդյունքում կունենանք զատկական ընտանեկան հետաքրքիր տեսանյութեր, պատումներ: 
Արդյունքները կհրապարակվեն բլոգներում և կայքում: 

Комментариев нет:

Отправить комментарий