четверг, 23 апреля 2020 г.

Դասավանդողների ուսումնական բլոգներ


Ուսումնասիրել եմ մարմնակրթության դասավանդողների և  մասնագետների՝ (հոգեբան, հատուկ մանկավարժ) բլոգները:  Ուսումնասիրության հիմքում այս երկու փաստաթղթերն են.
Մարզիչների բլոգների վերաբերյալ
  • Ներկայացված են մարզական նախագծեր
  • Ներկայացված են ընտանեկան մարզական նախագծեր
  • Հրապարակված են մարզական նախագծերի արդյունքները
  • Հրապարակվածեն ընտանեկան մարզական նախագծերի արդյունքներ. առանձնացրել եմ մի քանի հետաքրքիր աշխատանք 1, 2, 3, 4
  • Մարզադպրոցում իրականացրած նախագծերի արդյուքների հղումներ
  • Մարզիչների բլոգներում տեսանելի են սովորողներին ուղղված տեսանյութերը՝ տեսադասերը, որոնք մարզվողներին ուղղություն են ցույց տալիս, սովորեցնում ճիշտ մարզվել, մոտիվացնում: 
  • Երկու դասավանդողի բլոգում տեսանելի է, որ իրականացնում է նաև տեսադասեր Themas առցանց հարթակում
  • Բլոգների նշումների համաձայն կապ է պահվել սովորողների հետ նաև էլ. փոստով՝ ուղարկվել-ստացվել են նախագծեր և արդյունքներ, իրականացվել է առցանց խորհրդատվություն 
  • Բլոգները մի փոքր կոկիկացնելու կարիք կա, շատերի մոտ բացակայում են դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջների հղումների բաժինը, որոշ բաժիններ, ,,Իմ մասին,,  հատվածը: Երևի տեխնիկական մասով մարզիկներին օգնելու կարիք կա:
  • Բացի ընտանեկան և առօրյա մարզանքների նախագծերից առկա են նաև այլ նախագծեր, ինչպես ընտնիքներին ուղղված այս նախագիծը ֆիզիկական միջավայրում : 
  • Մի քանի բլոգներում ուշ-ուշ են տեղադրվում նյութեր՝ նախագծեր, արդյունքներ, այլ ... Այս դիտարկմանը հակառակ կան բլոգներ, որտեղ նախորդ ամիսներին են ավելի քիչ նյութեր հրապարակվել, իսկ առցանց ուսուցման շրջանում հրապարակված նյութերի քանակն ավելի շատ է: 
  • Մարզական նախագծերից մեկում անգամ ըստ տարիքի առանձնացված էր մարզումների ձևը, քանակը, որը կարծում եմ կարևոր է, հաշվի են առած սովորողների տարիքային առանձնահատկությունները: 
  • Երկու դասավանդողի բլոգում մեկ-երկու նյութ է հրապարակված: 
  • Ընդհանուր նախագծերի ձևակերպման խնդիր կա . նշված չեն նախագծերի նպատակը, ընթացքը, արդյունքը, այլ ...
  • Մեկ դասավանդողի բլոգը բավանդակությամբ գրեթե լիարժեք գործածական էր և հեշտ ընթեռնելի: 
  • Բացի երկու դասավանդողից բոլորի բլոգներում հրապարակված են ընտանեկան նախագծեր: 
  • Այս օրերին մարզիկները աշխատում են նաև ֆիզիկական միջավայրում՝ կրթահամալիրի կրթական պարտեզում, սակայն այդ աշխատանքները լավ չեն լուսաբանված բլոգներում, մեկ ընդհանուր նախագիծ է Մարզադպրոցի բլոգում: 
  • Բոլորի բլոգներն ընթեռնելի են, սակայն գունային համադրմամբ,արտաքին տեսքով ավելի գրավիչ է Նաիրա Հարությունյանի բլոգը: 
  • Մեկ դասավանդող բլոգ չունի 

Հոգեբանի և հատուկ մանկավարժի բլոգ
  • Հրապարակված են նախագծերը (մի քանի լրացումներ, շտկումներ են անհրաժեշտ, վերջին շաբաթվա նախագծերը տեսանելի չեն)
  • Հրապարակված են ամփոփումները՝ շաբաթվա կտրվածքով
  • Մի բլոգում բացակայում է ,,Իմ մասին,, հատվածը
  • Բլոգներն ընթեռնելի են: 

Комментариев нет:

Отправить комментарий