вторник, 21 апреля 2020 г.

Սովորողների բլոգին ներկայացվող պահանջներ. վերլուծությոն

Սկսեմ իմ բլոգից. 2012 թվականի մարտի 17-ին  Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողների հետ բացեցի իմ բլոգը և արեցի առաջին գրառումը: Այն ժամանակ ես շատ ոգևորված էի, կարող եմ ասել նաև, որ դեռ չէի էլ պատկերացնում, թե ինչպես եմ գործածելու, ինչեր եմ հրապարակելու: Դա դեռ սկիզբն էր, քիչ-քիչ ամեն ինչ հունի մեջ ընկավ, իսկ բլոգը դարձավ ուսումնական կարևորագույն տարածք, հարթակ, որը լայն հնարավորություններ է տալիս...

Երկար տարիներ է, ինչ կրթահամալիրում անցում ենք կատարել բլոգային ուսուցման, յուրաքանչյուր սովորող ունի իր անհատական բլոգը, որը իր համար ներկայանալու, նախաձեռնելու  հարթակ է:  Եվ բնական է, որ  պետք է լինեն բլոգի գործունեությանը, կիրառմանը վերաբերող պահանջներ:
Այս տարի դասավանդում եմ 7-8-րդ դասարաններում. այս տարիքի սովորողները բավական հմուտ բլոգավարներ են, տիրապետում են տեխնիկական բազմաթիվ հնարքների, իսկ ինչն էլ չգիտեն, շատ հեշտ է գտնել ,,փորփրելու-փորձելու,, տարբերակով:
Տեսադասի ժամանակ ընթերցեցինք, ուսումնասիրեցինք սովորողի բլոգին ներկայացվող պահանջները: Սա համարում եմ կարևոր աշխատանք, քանի որ  սեփական բլոգը պահանջներին համապատասխանեցնելուց բացի, կարևոր է, որպես օգտատեր, առաջարկել-դիտարկել պահանջները, փնտրել հնարավոր լավ լուծումներ, հարմարեցնել օգտատերերին...
Այսպիսով՝

  • քննարկումների ժամանակ սովորողներն ուշադրություն դարձրին այն փաստին, որ պահանջների մեջ չկա ,,Իմ մասին,, հատվածը, այնինչ բացի բուն տեղեկություններից (անուն, ուսումնական հաստատություն, դասարան) գրեթե բոլորի բլոգում կա ,,Իմ մասին,, հատվածը: 
  • բոլորս կարևորեցինք բլոգներում արխիվի, նյութերի հրապարակման ամսաթվի առկայությունը, քանի որ դրանք թույլ են տալիս պահել տարիների աշխատանքները: Ցանկացողները կարող են տեսնել, թե սովորողն ինչ նյութեր է հրապարակել նախորդ տարիների ընթացքում: 
  • առաջարկվեց ,, Ուսումնական ճամփորդություններ,, ենթաբաժինն առանձին բաժին համարել և առավել կարևորել: 
Ներկայացնում եմ սովորողների դիտարկումները.

Իմ կարծիքով,  ճիշտ է, որ բլոգում լինի ,,Իմ մասին,, բաժինը, քանի որ այցելուին կհետաքրքրի մեր մասին տեղեկություններ իմանալը։ Իմ կարծիքով, հա՛մ կարևոր է, հա՛մ կարևոր չէ, որ բլոգում լինի դասավանդողների և սովորողների բլոգների և ենթակայքի հղումները։ Կարևոր է այն առումով, որ մեր գործն էլ է հեշտացնում և գեղեցկացնում մեր բլոգները, հեշտացնում է, քանի որ դասերի ժամանակ մեզ պետք է գալիս, որ մտնենք մեր դասավանդողների բլոգներ։ Կարևոր չէ այն առումով, քանի որ այցելուն հենց ինքն է ենթակայքից կամ դասավանդողի բլոգից մտնում մեր բլոգ: Ես չեմ ցանկանում, որ բլոգում լինի ,,Ինքնակրթություն,, բաժին։ Կամ պետք է լինի, բայց սովորողի համաձայնությամբ` այսինքն սովորողին չպետք է պարտադրեն, որ նա բլոգում ունենա այդ բաժինը, այլ պետք է երբ սովորողը ցանկանա ազատ ժամանակ իր ինքնակրթության մասին պատմել, պատմի յուրաքանչյուր այցելուին։

Կարծում եմ , որ տեղեկություններին նաև կարելի է ավելացնել ՙՙԻմ մասին՚՚  բաժինը , քանզի մեր բլոգը այցելում են ոչ միայն ուսուցիչները , և մտածում եմ , որ մեր բլոգի այցելուներին կհետաքրքրի մեր մասին որոշակի տեղեկությունը:Անձամբ ես որևէ հոդված կարդալիս ուշադրություն եմ դարձնում , թե ով է հեղինակը , ինչ նախասիրություններ ունի ,ինչով է զբաղվում, որտեղ է աշխատում կամ սովորում:

Բլոգ բովանդակության հետ կապված , կարծում եմ ՙՙառաջադրանքներ՚՚ և 
ՙՙֆլեշմոբներ՚՚  բաժինները ոչ մի կերպ օգուտ չեն տա և անիմաստ են , քանզի յուրաքաչյուր ուսուցիչ առաջադրանքներ փնտրելիս միանգամից մուտք է գործում առարկայական բաժին:Իսկ ամեն անգամ  կատարելիս որևէ առաջադրանք, բարդություն կկազմի նշել նաև ՙՙ առաջադրանք՚՚ բաժինը ,քանզի շուտ շուտ կմոռացվի այդ բաժնի գոյության մասին, և բաժինը լիարժեք չի լինի:
Իսկ ՙՙֆլեշմոբներ՚՚  բաժնում ես նույնիսկ պատկերացում չունեմ , թե ինչ պետք է տեղադրվի , որովհետև ֆլեշմոբներ անցկացնելու դեպքում մենք աշխատում ենք  ուսուցիչների կողմից նախօրոք ստեղծված դաշտում:

ՙՙՈւսումնական նախագծեր՚՚ ՙՙդպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր՚՚
՚՚ընտանեկան նախագծեր՚՚ ՙՙհեռավար, առցանց ուսուցման նախագծեր՚՚.
կարծում եմ  , որ այս բոլոր բաժինները պետք է հավաքագրել և ստեղծել ընդամենը մեկ բաժին ՙՙՆախագծերՙ՚: Եթե բլոգում լինեն մեծ քանակությամբ բաժիններ , մտածում եմ , թե ուսուցիչները և թե մենք կմոլորվենք մեր սեփական բոլգում:Բացի այդ դժվարություն կկազմի ամեն անգամ նախագիծը ՙՙ սորտավորելը՚՚:
Կարծում եմ ՚՚ինքնակրթություն՚՚ Այլ (առօրյա, նախասիրություններ) բաժինները  պետք է լինի ըստ ցանկության: Քանզի մենք բացի ինքնակրթությունից ունենք դպրոցական մի շարք պարտականություններ և շատ անգամներ նույնիսկ ժամանակ չի լինում մի փոքր հանգստանալու և հաց ուտելու: Միշտ չէ , որ մենք հասցնում ենք նաև ինքնակրթվել և բացի այդ եթե նունիսկ հասցնում ենք, ապա այդ ամենը որպես պարտականություն գրանցել բլոգում, անձամբ ինձ համար ժամանակ չի լինում: Լինելու դեպքում էլ, ես կնախընտրեմ հանգսանալ տեխնիկայից:

Ինչևէ, բլոգը դարձելի է սովորողի կյանքի ուղեկիցը, կյանքի տարիների պահոցը, քանի որ միայն ,, չոր,, առաջադրանքներ չեն հրապարակվում, այլ սովորողների մտքերը, դիտարկումները, պատումները, հորինած ստեղծագործությունները, թարգմանությունները, ընթերցումները, անձնական նախաձեռնությամբ նախագծերը, իսկ դրանք ապրած տարիների, զգացած զգացումների, հույզերի նկարագրություն են, կենսակերպ են ու չեն մոռացվում: Եվ լավ է, որ կա բլոգ ասված տիրույթը, որտեղ դրանք պահպանվում են տարիներով  և կարելի է անդրադառնալ-վերհիշել անգամ դպրոցն ավարտելուց հետո, չնայած կարծում եմ, որ այս բլոգները կօգտագործվեն ավելի երկար տարիներ, քանի ուսումնառության տարիներն են:  Շատ սովորողների համար դրանք վաղուց դարձել են առօրյայի անքակտելի մասը: 



Комментариев нет:

Отправить комментарий