Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օր կատարի՛ր նշված նախագծերից մեկ (գոնե չորս նախագիծ շաբաթվա ընթացքում): Պատրաստի աշխատանքներն ուղարկի՛ր tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին:
Նախագծեր
1. Կարդում ենք ,,Սասնա ծռեր,, էպոսը
Նախագծեր
1. Կարդում ենք ,,Սասնա ծռեր,, էպոսը
- ձեր ընտրությամբ մի հատված ընթերցեք, տեսագրեք կամ ձայնագրեք
- ընթերցեք ընտանիքի անդամների հետ
- կարող եք ընտանիքում քննարկել էպոսը, կերպարներին, կարևոր մտքերը, այլ. տեսագրել, ներկայացնել
- ընտրած հատվածը կարող եք ներկայացնել թղթե կերպարների կամ ձեր արած նկարների հետ
- դուրս բերեք բարբառային բառեր, ո՞ր բարբառն է էպոսի հիմքում. ստեղծել էպոսի բառերի բառարան(ձեր ընթերցած հատվածի համար). կարող եք օգտվել nayiri.com-ի բարբառային բառարանից
2. Կարդում ենք բարբառային հեքիաթներ.
- եթե ընտանիքում որևէ բարբառով եք խոսում, ապա այդ բարբառով հետաքրքիր մի պատմություն կամ հեքիաթ ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր: Անպայման նշի՛ր, թե ինչ բարբառով է:
- կարող ես համացանցից գտնել բարբառային հեքիաթներ, ընթերցել, ներկայացնել, կամ օգտվի՛ր այս գրքից:
3. Ստեղծագործական աշխատանք. գրել , շարադրել մտքերը, թեման ընտրում եք ինքնուրույն, ներկայացնելու ձևը՝ հոդված, շարադրություն, պատմվածք, հեքիաթ, բանաստեղծություն, այլ...
5. Ընտանեկան թատրոն՝ թղթե, ստվերային, մնջախաղի, տիկնիկային, այլ, ընտրել որևէ ստեղծագործություն, ընտանիքի անդամների հետ բեմադրել, տեսագրել:
6. . Իմ հեղինակային նախագիծը. այս օրերը շատ հարմար են հեղինակային նախագիծ սկսելու համար: Առաջարկում եք ձեր նախագիծը, կետերով նշում եք , թե ինչ է իրենից ներկայացնում, ինչ պետք է արվի, ի՞նչ աշխատանքներ պետք է անեն մասնակիցները: Փորձում եք ընդգրկել ընկերներին: Լավագույն նախագծերը կընդգրկվեն մյուս շաբաթվա նախագծերի փաթեթում:
7. Տաղավարում ընտանիքին է: Նկարահանում եք հետաքրքիր ընտանեկան Tv, դուք հաղորդավարն եք, հյուրերը՝ տան անդամները:
- Տան որևէ անկյունը դարձնել տաղավար:
- Հրավիրել հյուր՝ այս դեպքում ընտանիքի անդամներից որևէ մեկին:
- Պատրաստել հարցեր. կարող է լինել ծնողների, քույրիկ-եղբայրների մասնագիտության կամ հետաքրքրությունների վերաբերյալ, այսօրվա քաղաքական -հասարակական իրավիճակի վերաբերյալ, ֆիլմի, գրքի վերաբերյալ, այլ....
- Տեսագրել ընթացքը, ներկայացնել բլոգում...
8. Սովորողի առաջարկած նախագիծ: Նախորդ շաբաթ Արեգ Հակոբյանն առաջարկել է այս նախագիծը, կարող եք մասնակցել:
Ընթերցանություն , քննարկելու ենք գրականության տեսադասի ժամանակ
Կարդալ պատմվածքը, բլոգում վերլուծել.
- Խորխե Բուկայ ,,Սիրել բաց աչքերով,, . 7-րդ դասարան
- Վիլյամ սարոյան ,,Վելվետե շալվարը,, . 8-րդ դասարան
Տեսադասեր
7-4 դասարան
Հայոց լեզու. գործնական քերականություն, երեքշաբթի՝ 14:30-15:30:
Գրականություն, քննարկելու ենք ,,Սիրել բաց աչքերով,, պատմվածքը, հինգշաբթի՝ 10:00-11:00
8-5 դասարան
Հայոց լեզու. գործնական քերականություն, երեքշաբթի՝ 13:00-14:00:
Գրականություն, քննարկելու ենք ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը, հինգշաբթի՝ 13:00-14:00
8-6 դասարան
Հայոց լեզու. գործնական քերականություն, երեքշաբթի՝ 10:00-11:00:
Գրականություն, քննարկելու ենք ,,Վելվետե շալվարը,, պատմվածքը, հինգշաբթի՝ 14:30-15:30:
Комментариев нет:
Отправить комментарий