Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ապրիլի 20-մայիսի 5
Մասնակիցներ՝ 8-րդ դասարանի սովորողներ, ավագ դպրոցի սովորողներ
Նախագծի ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Սոֆյա Այվազյան
Նպատակը՝
- համատեղ ընթերցումներ
- համատեղ քննարկումներ
- նորովի անդրադարձ էպոսին
- համագործակցություն, ծանոթություն սովորողների հետ, համատեղ նախագծի իրականացում
Ընթացքը
- Ընթերցում ենք ,,Սասնա ծռեր,, էպոսի համահավաք բնագիրը
- Ընտրում ենք հատվածներ, մաս-մաս ձայնագրում, տեսագրում , միացնում ենք մասերը, հավաքում ամբողջական տեսանյութ . աշխատանք 1
- Նախագծի մասնակիցները բաժանվում են զույգերի (մեկ ավագ դպրոցի սովորող, մեկ միջին դպրոցի սովորող), օնլայն որևէ հարթակում քննարկում են էպոսի ներկայացման իրենց ձևը, մեկ շաբաթվա ընթացքում իրականացնում համատեղ աշխատանքները, պատրաստի աշխատանքը ներկայացնում նախագծի ամփոփման օրը՝ Theams հարթակում: Աշխատանք 2
- Ներկաման ձևն ազատ է. կարող է լինել տեսագրություն, հետաքրքիր մոնտաժ, անիմացիոն աշխատանք, թղթե կամ կերպարային թատրոն, այլ...
Արդյունքում կստեղծվեն հետաքրքիր տեսանյութեր, Միջին, Ավագ դպրոցի սովորողները կծանոթանան, կընկերանան, կճանաչեն իրար, որով էլ կհեշտանա անցումը Ավագ դպրոց:
Комментариев нет:
Отправить комментарий