воскресенье, 12 апреля 2020 г.

Ապրիլի 13-17- ի նախագծեր

Սիրելի՛ սովորող,  յուրաքանչյուր օր կատարի՛ր նշված նախագծերից մեկը, պատրաստի աշխատանքներն ուղարկի՛ր tatev.abrahamyan@mskh.am էլ. փոստին: 
  1. Ընտանեկան ընթերցումներ . ընտանիքի անդամներն ընթերցում են իրենց սիրելի ստեղծագործությունները, կարող եք միասին ընթերցել: Անհրաժեշտ է ձայնագրել կամ տեսագրել և ներկայացնել բլոգում: 
  2. Ընտանեկան քննարկումներ՝ ֆիլմեր, գրական ստեղծագործություններ. վստահ եմ՝ այս օրերին կազմակերպում եք ընտանեկան կինոդիտումներ, խոսում եք դիտած ֆիլմի մասին, քննարկում: Պատմի՛ր այդ մասին, ընտանիքի անդամների կարծիքների, դիտարկումների մասին, տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր: Կամ հարցազրույց վարի՛ր՝ ի՞նչ են կարդում իմ ընտանիքի անդամները....
  3. Կարդում ենք Սահյան. ապրիլի 14-ը Սահյանի ծննդյան օրն է, կարդում եք Սահյանի բանաստեղծությունները  
  • առանձնացրե՛ք ձեզ դուր եկած բանաստեղծությունները
  • վերլուծե՛ք. ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ պատկերներ կան, ի՞նչ տրամադրություններ, գույններ, մտքեր, այլ....
  • Մեդիաընթերցումներ, ընթերցե՛ք բանաստեղծություն(ներ), տեսագրե՛ք կամ ձայնագրե՛ք: 
4. Ընտանեկան թատրոն՝ թղթե, ստվերային, մնջախաղի, տիկնիկային, այլ, ընտրել որևէ ստեղծագործություն, ընտանիքի անդամների հետ բեմադրել, տեսագրել: 

5. Իմ հեղինակային նախագիծը. այս օրերը շատ հարմար են հեղինակային նախագիծ սկսելու համար: Առաջարկում եք ձեր նախագիծը, կետերով նշում եք , թե ինչ է իրենից ներկայացնում, ինչ պետք է արվի, ի՞նչ աշխատանքներ պետք է անեն մասնակիցները: Փորձում եք ընդգրկել ընկերներին: Լավագույն նախագծերը կընդգրկվեն մյուս շաբաթվա նախագծերի փաթեթում: 

6. Տաղավարում ընտանիքին է: Նկարահանում եք հետաքրքիր ընտանեկան Tv,  դուք հաղորդավարն եք, հյուրերը՝ տան անդամները: 
  • Տան որևէ անկյունը դարձնել տաղավար:
  • Հրավիրել հյուր՝ այս դեպքում ընտանիքի անդամներից որևէ մեկին: 
  • Պատրաստել հարցեր. կարող է լինել ծնողների, քույրիկ-եղբայրների մասնագիտության կամ հետաքրքրությունների վերաբերյալ, այսօրվա քաղաքական -հասարակական իրավիճակի վերաբերյալ, ֆիլմի, գրքի վերաբերյալ, այլ....
  • Տեսագրել ընթացքը, ներկայացնել բլոգում...
7. Ստեղծագործական աշխատանք. գրել , շարադրել մտքերը, թեման ընտրում եք ինքնուրույն, ներկայացնելու ձևը՝ հոդված, շարադրություն, պատմվածք, հեքիաթ, բանաստեղծություն, այլ...

8. Թարգմանչական աշխատանք   ,,Պատուհան,, ամսագրի համար :.12345, 6, 7, 8

9. Իմ գրադարանը. ներկայացրո՛ւ ձեր տան գրադարանը, գրքերը. կարող է լինել պատում, տեսանյութ, ռադիոնյութ , այլ : 

10. Շաբաթվա հաշվետվություն: Սա պարտադիր աշխատանք է, որի մասին ձեզ գրում են նաև ձեր կազմակերպիչները:

11. Կարդացե՛ք սովորողի բլոգին ներկայացվող պահանջները, ձևակերպե՛ք ձեր առաջարկները: 


Ընթերցանություն , քննարկելու ենք գրականության օնլայն դասի ժամանակ
Կարդալ պատմվածքը, բլոգում վերլուծել. 
Տեսադասեր 
7-4 դասարան
հայոց լեզու, գործնական քերականություն. հինգշաբթի ՝10:00-11:00
գրականություն. քննարկելու ենք ,,Ծերունին և ծովը,, պատմվածքը, ուրբաթ՝ 13:00-14:00:

8-5 դասարան
հայոց լեզու, գործնական քերականություն. երեքշաբթի՝ 13:00-14:00
գրականություն. քննարկելու ենք ,,Փոքրիկ դրախտ,, պատմվածքը , չորեքշաբթի՝ 11:30-12: 30:

8-6 դասարան 
հայոց լեզու, գործնական քերականություն. երեքշաբթի՝ 14:30-15:30
գրականություն. քննարկելու ենք ,,Փոքրիկ դրախտ,, պատմվածքը , չորեքշաբթի՝ 13:00-14:00: 



Комментариев нет:

Отправить комментарий