воскресенье, 19 декабря 2021 г.

Նախատոնական նախագծային փաթեթ


Ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 20-24

Նախագծեր 
1. Ամանորյա ստեղծագործությունների ընթերցում: Կարդալ ստեղծագործությունները, վերլուծել, քննարկել, կարծիք գրել բլոգում: 

3. Ստեղծագործական աշխատանք
  • Ամփոփելով 2021-ը, տարեմուտի խոհեր (ձեռքբերումներ, դիտարկումներ)
  • Ակնկալիքներ 2022-ից 
  • Ամանորի իմ հեքիաթը: 
4. Մի գրքի պատմություն 
  • Տեսանյութ պատրաստել որևէ գրքի մասին: 
  • Տևողությունը՝ 2-3 րոպե: 
  • Բովանդակությունը՝ գրքի բովանդակությունը, հեղինակի մասին հակիրճ, ձեր կարծիքը, տպավորությունը գրքից, հետաքրքիր մտքեր, հետաքրքիր իրադարձություններ կամ կերպարներ, այլ:  
5. Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն
  • Ընթերցած գրքեր
  • Վերլուծություններ
  • Ստեղծագործական աշխատանքներ
  • Նախագծային աշխատանքներ
  • Այլ աշխատանքներ
  • Առաջարկներ
  • Գնահատեք ձեր կատարած աշխատանքը՝ հիմնավորելով : 
6. Անհատական նախագծով կատարած աշխատանքների չորս ամսվա ամփոփում
  • Ներկայացնել իրականացրած նախագիծը կամ նախագծերը: 
  • Հաջողված կամ թերի կողմեր, դիտարկումներ, առաջարկներ:
  • Հավաքել չորս ամսվա աշխատանքները՝ ստեղծել փաթեթներ:
  • Ձեր կարծիքը նախագծերով ուսուցման այս ձևի վերաբերյալ: 

7. Հունվարյան ճամբարի համար նախագծերի պատրաստում, ձևակերպում, ներկայացում: 

Իրականացրած և պատրաստի աշխատանքներն ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ. հասցեին: 

Комментариев нет:

Отправить комментарий