воскресенье, 29 мая 2022 г.

Քվեստ

Առաջադրանք 1
Որոշումներ կայացնել հեշտ չէ, 
Մե՛կ լավ է, մե՛կ վատ,
Բայց նա միշտ գիտի՝
Ինչ անել, ինչպես։ 
Սպիտակ անվան պես, 
Քթի տակ խոսելով 
Գուցե իշամեղվի պես ,
Միշտ ճիշտ տեղում,
Միշտ առաջնորդելով, 
Միշտ ունենալով ՝ մեկ ընտրություն, 
Գուցե ճիշտ, գուցե սխալ, 
Մեծ ու անհաղթելի, 
Հայտնի է նա քեզ,
Եվ ոչ միայն քեզ։

Պատասխան՝ 

Մեկնաբանություն՝  

Առաջադրանք 2
Նա չար է արդյոք, 
Կարող է թվալ առաջին հայացքից,
Ու իրականությունն իմանալու համարա
Ղողանջող զանգից էլ բարձր լսելը կօգնի՞
Ու հակասական այնքան, որ 
Միգուցե չսիրված լինելով հանդերձ, կսիրվի շատերի կողմից․․․․

Պատասխան՝
Մեկնաբանություն՝ 

Առաջադրանք 3
Դա դրված է բոլորի համար հայտնի տեղում, 
Գրավիչ շատ, պարզ ու վճիտ՝ ինչպես արտացոլանք կյանքի, 
Ու մտնելով այնտեղ,քեզ կթվա ծով ես մտնում, 
Ու թե հասկանաս կստանաս ավելին, քան տալիս ես, 
Կամ չես սիրի, ու դա կդառնա քեզ համար ամենատհաճ բանը։ 
Դե գիտիր ո՞ւր եմ ես, կամ ի՞նչն եմ ես։ 
Պատասխան՝
Մեկնաբանություն՝

Առաջադրանք 4

Փոքրիկ, փոքրիկ, սպիտակ ձյան պես,
Չորս կողմը փակ, դժվար գտնես,
Գուցե գտնես, թե շատ ուզես,
Բայց թե ինչ է ' ինքդ պետք է գլխի ընկնես,
Այնտեղ գնաս,  կգտնես, թե կարիքն ունենաս,
Եվ թե գտնես,
Վերցրու, վերցրու, կուզես , կուզես...

Պատասխան'
Մեկնաբանություն' 

Առաջադրանք 4

Մի փակ կաթսա, լիքը բույսեր,
Խառնիր, խառնիր, 
Թուրմեր հազար-հազար,
Քեզ պետք եղածն էլ կգտնես,
թե ճիշտ խառնես, 
Ու ճիշտ ընտրես։ 
Եվ ինչ է պետք ,
Հիշողություն փոքրիկ, 
Բայց կարևոր անչափ։ 

Պատասխան՝
Մեկնաբանություն՝ 


Комментариев нет:

Отправить комментарий