пятница, 13 мая 2022 г.

Գարնանային Լոռին․ եռօրյա ճամփորդություն


Ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 20-22 : 
Մասնակիցներ՝ 6-8-րդ դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Գիշերակացը' Ալավերդի քաղաքի հյուրատանը

Մեկնում՝ մայիսի 20-ին՝ 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 
Վերադարձ՝ մայիսի 22-ին՝ մինչև 18:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։ 

Երթուղի՝ մեկնում ՝Երևան- Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Ալավերդի, վերադարձ՝ Ալավերդի -Ախթալա- Քոբայր- Վանաձոր-Երևան։ 

Նպատակը՝
  • Բացահայտենք Հայաստանը,
  • Հայաստանի գյուղերը, քայլենք գյուղերով,
  • Հայրենագիտություն։
  • Թանգարանային գիշեր Ալավերդիում
  • Ալավերդիի արվեստագետները
Կանգառներ՝
  • Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Դսեղի Սուրբ Գրիգորի Բարձրաքաշ
  • Ալավերդի
  • Սանահին
  • Հաղպատ
  • Ախթալա
  • Քոբայր 
Նախապատրաստական աշխատանք
  • Քարտեզագրել ճամփորդության երթուղին, 
  • Ուսումնասիրել, կարդալ տեղեկություններ այցելվող վայրերի մասին։ 
Եղանակը՝ այստեղ։ 
Քարտեզը'Ստելլա Մնացականյանի բլոգում

Նախահաշիվ՝
Եռօրյա ճամփորդության ուղեգիրը մեկ սովորողի համար՝ 14.000: 
  • Գիշերակաց՝ 7.000 դրամ
  • Տրանսպորտ՝ 120.000 դրամ
  • Սնունդ։ 
Տրանսպորտ՝ sprinter, 88ZL 886, վարորդ՝ Արմեն Կարապետյան , 19 տեղ։ 

Ծրագիր՝
Մայիսի 20
  • Մասնակցություն Ուսումնական ժամերգությանը,
  • Մեկնում 
  • Կանգառ Ապարանում, ընդմիջում
  • Կանգառ Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում, 
  • Կանգառ Դսեղ գյուղում, ճանաչենք Դսեղը, քայլարշավ դեպի Սուրբ Գրիգորի Բարձրաքաշ, քայլքի երկարությունը՝ 5 կմ-երկկողմանի, բարդությունը՝ հեշտ։ 
  • Ալավերդի, իրեի տեղավորում, ընթրիք
  • Երեկոյան հավաք, օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր, քուն։ 
Մայիսի 21
  • Առավոտյան նախավարժանք, նախաճաշ,
  • Այցելություն Սանահին, Հաղպատ,
  • Ճանաչում ենք Ալավերդին, քայլք, ուսումնասիրություն, նկարահանումներ,
  • Այցելություն Ալավերդու պանրի գործարան, Art Shushan արվեստանոց
  • Թանգարանային գիշեր՝ Ալավերդու պատկերասրահ' հանդիպում նկարիչ-քանդակագործ Ռաֆայել Ջավախյանի հետ, Միկոյան եղբայրների տուն-թանգարան,
  • Ընթրիք, օրվա ամփոփում, ինտելեկտուալ խաղեր։
  • Քուն։ 
Մայիսի 22
  • Նավարժանք, նախաճաշ
  • Իրերի հավաքում, մեկնում,
  • Այցելություն Ախթալա․ Քաղկեդոնականություն, քաղկեդոնական եկեղեցիները Հայաստանում- ուսումնասիրություն, քննարկում ։ 
  • Կանգառ Քոբայրում ։ Հանգիստ, ընդմիջում։ 
  • Մինչև 18:00  վերադարձ Երևան։ 
Անհրաժեշտ իրեր
  • Ուսապարկ, քայլքի համար հարմար կոշիկներ, 
  • Սնունդ, ջուր՝ ճանապարհի համար, 
  • Հիգիենայի պարագաներ
  • Գիշերազգեստ, հողաթափեր
  • Փոխնորդ շորեր, կոշիկներ
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Տաք հագուստ, գլխարկ, արևապաշտպան քսուկ, 
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ ։ 
  • Անձրևանոց
Ակնկալվող արդյունքը՝ ճամփորդական պատումներ, տեսանյութեր, ֆոտոշարեր։ 

Մասնակիցներ՝



Комментариев нет:

Отправить комментарий