Ճամբարի երկրորդ օրն է։ Հագեցած, հետաքրքիր, հավես ու տարաբնույթ նախագծեր են իրականացվում, դպրոցում անընդհատ եռուզեռ է, բոլորը ինչ-որ գործունեությամբ են զբաղված, առավել ակտիվ են նաև կրթական պարտեզը, փառատոնային պուրակը, մարզադաշտերը։ Ի վերջո, ամառային այս օրերին դրսում գործունեություն ծավալելու մղումն ավելի մեծ է, հավեսը՝ ավելի շատ։
Մի խումբ սովորողներ էլ ճամփորդում են։
Խոսեցինք տարբեր ջոկատների ճամբարականների և ջոկատավարների հետ, առանձնացնենք հիմնական նախագածային ուղղությունները․
- Հարսանիք․ ոգևորությունն ընդհանուր է, բոլորը պատրաստվում են ընկեր Մենուայի հարսանիքին ՝ որպես տղայի կողմի հարսանքավոր՝ պատրաստելով ծիսական հագուստներ, ատրիբուտներ, համեղություններ։ Սա լավ ազդակ էր՝ ուսումնասիրելու նաև այլ ժողովուրդների ազգագրությունը և հարսանեկան ավանդույթները։
- Մարզական խաղեր․ մշտապես որևէ խումբ բացօթյա մարզադաշտերում խաղեր է կազմակերպում։ Վերհիշում և անդրադառնում ենք նաև բակային խաղերին։
- Խոհանոցային նախագծեր․ ճամբարականների սիրելի զբաղմունքն է։
- Ինտելեկտուալ խաղեր, վիկտորինաներ, քվեստներ
- Այլ։
Ճամբարականների և ջոկատավարների հետ հարցազրույցը՝ այստեղ։
Լուսանկարները՝ ջոկատավարների և սովորողներ։
Комментариев нет:
Отправить комментарий