понедельник, 7 ноября 2022 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա հայրենագիտական ճամփորդություն


Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 18-20: 
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Երթուղին՝ Մեկնում՝  Երևան-Սևան-Դիլիջան-Գոշ-Իջևան։ Վերադարձ՝ Իջևան-Դիլիջան-Սևան-Երևան։ 
Գիշերակացը՝ Մոշ հյուրատանը։ 
Տրանսպորտ՝ Sprinter, 23 տեղ, վարորդ՝ Սաքո Առաքելյան 

Նպատակը՝ 
  • Հայրենագիտական նոր վայրերի բացահայտում
  • Քայլարշավի կազմակերպում
  • Բանավոր պատմությունների տեսագրում․ ճանաչում ենք Տավուշ աշխարհը
  • Ընթերցումներ ․ կարդում ենք Սիրադեղյան։ 
  • Կրթական փոխանակումներ։
Նախապատրաստական աշխատանքներ /լրացվող/
  • Ուսումնասիրել երթուղին, Google map-ի օգնությամբ կազմել երթուղու քարտեզը։ 
  • Տեղեկություններ հավաքել երթուղու հայրենագիտական կանգառների վերաբերյալ
  • Ընթերցել ընթերցանության նյութերը
  • Պայմանավորվածությունների ձեռքբերում, ճշտում, կոնկրետ անելիքների ճշգրտում։ 
Կրթական փոխանակումներ
Երաժշտական բաղադրիչ 
  • Ուսումնական ժամերգություն Գոշավանքում․. /Առավոտ լուսո, Քրիստոս ի մեջ/ ․ պատասխանատու՝ Արփի Ղազարյան, Մարի Բաղդասարյան
  • Ազգային երգեր․ Զինչ ու զինչ տամ լողվորչուն,  պատասխանատու՝  Էվա Հարությունյան, Եվա Գրիգորյան
  • Ազգային պարեր․ Կարնող քոչարի․ պատասխանատու՝ Դավիթ Խուդոյան 
Հայրենագիտական կանգառներ 
  • Դիլիջանի Այբ դպրոց,
  • Աղստև և Գետիկ գետերի միախառնման վայր
  • Գոշավանք
  • Գոշի լիճ
  • Իջևան
  • Իջևանի դենդրոպարկ
  • Մակարավանք
  • Ծռվիզի վանք
  • Հաղարծին
  • Թաքնված ջրվեժ
Ծրագիր 
Նոյեմբերի 18
09:00` Առավաոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում,
09:20`  մեկնարկ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11:20` ժամանում Դիլիջանի Այբ մասնաճյուղ, հանդիպում 6-8-րդ դասարանի սովորողների հետ, կրթական փոխանակումներ, 
13:00` Գոշ գյուղ,ընդմիջում,  քայլարշավ գյուղից Գոշի լիճ․ արշավի բարդությունը՝ հեշտ, 4 կմ։ 
17:00` այցելություն  Գոշավանք, զարդանախշերի և խաչքարերի ուսումնասիրություն, Գոշավանքը՝ որպես դպրության կենտրոն։ 
19:00` ժամանում Իջևան, իրերի տեղավորում, ընթրիք։ 
21:00` հավաք նախագծային խմբով, օրվա քննարկում, հաջորդ օրվա անելիքների ճշգրտում, ինտելեկտուալ խաղեր, Սիրադեղյանական ընթերցումներ․ կարդում ենք ,,Պարտուսի գերին,, ստեղծագործությունը, քննարկում։ 
22:30` քուն։ 

Նոյեմբերի 19 
08:00` վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան մարզանք
09:30` նախաճաշ
10:00` այցելություն Ճռվիզի վանք, քայլք Լուսահովիտ գյուղի մուտքից․ քայլքի երկարությունը՝ 3 կմ։ Գյուղական պատկերներ, միջավայր, նկարահանումներ։ 
13:00` այցելություն Մակարավանք։ 
15:00` ճաշ
16:00-17:00` քայլք Իջևանում, այցելություն Դենդրոպարկ, անցում Աղստև գետի կամուրջներով, զրույցներ իջևանցիների հետ,  բարբառային պատումներ։ 
18:30` ընթրիք
19:00` երեկոյան քայլք Իջևանում
20:00` երեկոյան քննարկում, թեյըմպում, քննարկում ենք Սիրադեղյանի ,,Սիրելու տարիք,, ստեղծագործությունը։ 
22: 30` քուն։ 

Նոյեմբերի 20
08:00` վերկաց, հիգիենայի ժամ, առավոտյան մարզանք
09:00`  նախաճաշ, իրերի հավաքում, տարածքի հանձնում 
10:30`  վերադարձ, կանգառ Հաղարծինում , աշնանային անտառով քայլք դեպի Թաքնված ջրվեժ, արշավի երկարությունը՝ 3 կմ, բարդությունը՝ հեշտ։ 
14:00` կանգառ Աղստև և Գետիկ գետերի միախառնման վայրում, տարածքի մաքրում
Մինչև 17:00`  վերադարձ Երևան , Սուրբ Երրորդություն եկեղեցի։ 

Նախահաշիվ
Ճամփորդության գումարը մեկ սովորողի համար՝ 14.000 դրամ։ 
  • Տրանսպորտ ՝  110.000, մի մասը կրթահամալիրի աջակցությամբ
  • Գիշերակաց՝ 7000 դրամ, մեկ գիշերը՝ 3.500 դրամ
  • Սնունդ։ 
Անհրաժեշտ իրեր
  • տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
  • գլխարկ
  • ճանապարհի համար օրապահիկ՝ բրդուճներ, ջուր
  • հիգիենայի պարագաներ, սրբիչ, հողաթափեր
  • քայլքի համար հարմար ուսապարկ՝ առաջին անհրաժեշտության պիտույքներով,
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ ։ 
Նախագծի արդյունքը՝ բլոգային պատումներ՝ սովորողների տպավորություններով, բանավոր պատմությունների , բանահյուսական նյութերի, բարբառային պատումների հավաքագրում՝ տեսանյութերի տեսքով։ 

Մասնակիցներ ՝
1. Նարե Խաչատրյան 
2.Մովսիսյան Ռոզի
3.Վահե Ղալեչյան
4.Արփի Հակոբյան
5.Մարի Աղայան
6.Եվա Մարտիրոսյան
7.Ժասմին Հակոբյան
8.Եվա Գրիգորյան
9.Աբրահամյան Գուրգեն
10.Ալեն Աբովյան
11.Մարի Բաղդասարյան
12. Արփի Ղազարյան
13. Նարեկ Սուքիասյան
14. Հայկ Աղլամազյան
15.Էվա Հարությունյան
16. Ավետ Դիլանյան
17. Հայկ Մնացականյան
18. Դավիթ Խուդոյան
19. Արեն Կարսեցյան




Комментариев нет:

Отправить комментарий