вторник, 1 ноября 2022 г.

TV նախագծերի ստեղծում


Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-8-րդ դասարանի սովորողներ
Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը՝ 
  • զարգացնել սովորողների բանավոր խոսքը, հաղորդակցման հմտությունները,
  • սցենար պատրաստելու, մշակելու հմտությունների ձևավորում,
  • ՏՏ հմտությունների զարգացում՝ նկարահանում, մոնտաժ, տեղադրում համացանցում․
  • վերլուծելու, եզրակացություններ անելու կարողությունների ստեղծում, ձևավորում,
  • արագ կողմնորոշվելու հմտությունների ձևավորում,
  • ընթերցանության խթանում, կարդում և տարածում ենք։ 
Ընթացքը՝ 
  • Ստեղծել ստեղծագործական խմբեր
  • Կոնկրետացնել աշխատանքները, կատարել աշխատանքի բաժանում,
  • Լոգոների ստեղծում,
  • ՏՎ նախագծերի բովանդակության որոշում, 
  • Սցենարների պատրաստում, քննարկում խմբի հետ,
  • Նկարահանումներ, մոնտաժ
  • Պատրաստի աշխատանքի դիտում, հրապարակում, 
  • Դիտարկումներ, թերի և հաջողված կողմերի նշում,
  • Շարունակականություն։ 
Արդյուքներ՝ 

Ընկերներ TV
Նախագծային խումբ՝ Հայկ Աղլամազյան, Մարի Աղայան, Անի Մինասյան, Ինեսա Պողոսյան, Երանուհի Գալստյան, Կարապետ Նշանյան
TV -ին անդրադառնում է Միջին դպրոցում և կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձություններին, ընդգրկուն նախագծերին, քննարկում է հասարակական հարցեր, և այլն։ Կարևորում ենք հարցազրույցների վարումը, սցենարի հետաքրքիր զարգացումները։ 
Թողարկումներ 

Բու TV
 Վարում է Մարի Անանյանը, նպատակաուղղված է ընթերցանության խթանմանը, հայտնի ստեղծագործությունների ներկայացմանը սովորողի տեսանկյունից, սովորողի աչքերով։ 
Թողարկումներ


Կարդում եմ TV
Վարում է Հայկ Աղլամազյանը, նպատակաուղղված է ընթերցանության խթանմանը, սովորողի կողմից անընդհատ ընթերցելուն և ներկայացնելուն, ընթերցածը տարածելուն, դասընկերներին ընդգրկելուն։ 
Թողարկումներ 
Նախագծերը շարունակվում են։ 

Комментариев нет:

Отправить комментарий