Այնուհետև ուղևորվեցինք դեպի Տավուշ՝ բացահայտելու Տավուշի մարզի աշնանային գեղեցկությունները, քայլելու և տեսնելու պատմամշակութային կոթողները։ Քանի որ կրթահամալիրից այս օրերին միակ ճամփորդող խումբը չէինք, քայլելու և այցելությունների ընթացքում պատահաբար տեսնում էինք նաև կրթահամալիրի Ավագ դպրոցի ճամփորդող խմբին։
Կրթական փոխանակումների նպատակով եղանք Դիլիջան Այբ դպրոցում, որտեղ սկզբում իրականացրինք մաթեմատիկական-տրամբանական խաղ՝ երրորդ դասարանի սովորողների հետ։ խաղը պատրաստել էր և անցկացնում էր Աբրահամյան Գուրգենը։ Սկզբում սովորողները բաժանվեցին խմբերի և որոշեցին խմբերի անունները։ Յուրաքանչյուր խմբում ընդգրկվեցին նաև սեբաստացի սովորողներ, ովքեր օգնում և մեկնաբանում էին հարցերը։ Խաղը օգնեց մտերմանալ և հետաքրքիր տրամաբանական աշխատանք կատարել։ Յուրաքանչյուր հարցի պատասխանը հնչելուց հետո մեկնաբանվում և քննարկվում էին։
Խաղից հետո շրջեցինք դպրոցով և ծանոթացանք կրթական ծրագրի առանձնահատկություններին, գործող լաբորատորիաներին և նրանց գործունեությանը։
Կրթական փոխանակումների երկրորդ մասով հանդիպում ունեցանք 6-8-րդ դասարանների սովորողների հետ, ներկայացրինք Միջին դպրոցում գործող ամսագրերը և TV-ները։ Բավական հետաքրքիր քննարկում եղավ, մասնակից սովորողները խոսեցինք նաև իրենց նախագծերից, մեկ-երկուսը դիտեցինք տեղում և քննարկեցինք։ Փոխանցեցիք էլ․ փոստեր՝ հետագայում ևս համագործակցելու համար։
Սովորողների պատումները՝
- Ճամփորդություն դեպի Իջևան․ Վահե Ղալեչյան
- Եռօրյա ճամփորդություն դեպի Իջևան․ Արեն Կարսեցյան
- Իջևան․ Դավիթ Խուդոյան
- Ճամփորդություն դեպի Իջևան․ Եվա Մարտիրոսյան
- Տավուշյան ճամփորդապատում․ Բաղդասարյան Մարի
- Եռօրյա ճամփորդություն դեպի Իջևան․ Գուրգեն Աբրահամյան
- Ճամփորդություն դեպի Իջևան․ Եվա Մարտիրոսյան
- Տավուշն իր հմայքով․ Հայկ Աղլամազյան
Комментариев нет:
Отправить комментарий