вторник, 29 ноября 2022 г.

Սեբաստացիների ստեղծագործական աշխատանքները հրապարակվել են «Լուսապսակ» և «Ոսպնյակ» ամսագրերում


Արդեն մի քանի տարի է համագործակցում ենք «Լուսապսակ» ամսագրի հետ։ Ժամանակ առ ժամանակ ստեղծագործել սիրող սեբաստացի սովորողների աշխատանքները ուղարկում ենք խմբագրություն։ Բոլոր ուղարկված ստեղծագործությունները հրապարակվում են՝ փաստելով, որ սեբաստացիները միշտ են առանձնանում ստեղծագործական մտքով։ 
Խմբագրություն ուղարկվող աշխատանքներն ընտրվում են կրթահամալիրյան ամսագրերից, սովորողների բլոգներից, ընտրված աշխատանքները քննարկում ենք նաև  Մայրենիի ուսուցիչների հետ ։ 
Հրապարակված աշխատանքները անակնկալ են լինում սովորողների համար, մինչև վերջին պահը՝ հայտարարելը, չգիտեն , թե ում աշխատանքներն են հրապարակվել։ Հաճախ առաջարկում ենք վերնագրից կամ առաջին տողերից գուշակել, թե ում աշխատանքն է հրապարակվել։ Անակնկալ հույզերը և զարմանքն ավելի հետաքրքիր են դարձնում ներկայացման ընթացքը։ 
Այս անգամ էլ «Լուսպսակ» ամսագրում հրապարակվել էին Միջին դպրոցի երկու աշխատանքներ․ 
  • Նարե Սուքիասյան ,,Ժամանակը փոշիանում է օդում,, 
  • Օլգա Ալեքսանյան ,,,
Նաև ավագ դպրոցների համար հրապարակվող ,,Ոսպնյակ,, տարեգրքում հրապարակվել էր սովորող Անդրանիկ Փարադյանի հոդվածը։ 
Տեսանյութում սովորողները պատմում են իրենց ստեղծագործությունների, ստացված անակնկալի մասին, խորհուրդներ տալիս ստեղծագործել ցանկացողներին։ 



Կարդացե՛ք նաև ․ 
Ամսագրերի հետ համագործակցությունն օգնում է հանրայնացնել սովորողների ստեղծագործությունները, նաև մոտիվացնում է նոր սովորողների՝ սկսել կամ շարունակել ստեղծագործել։ 
Լուսանկարներ ընթացքից․ 







Комментариев нет:

Отправить комментарий