пятница, 27 октября 2023 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր․ 30.10- 03.10. 2023

Ընդհանուր պարապմունքի երաժիշտ-պարուսույց կազմակերպիչներ՝  Մելինե, Լուիզա Քեշիշյան, Կարինե, Մերի Գարեգինյան, Լաերտ Գրիգորյան

Հոկտեմբերի 30, երկուշաբթի, պատասխանատու՝ Արևիկ Մուրադյան

Վարում են ՝ Հայրապետյան Եվա, Ալլա Շարոյանց։ 

Օրվա իրադարձությունները՝ 

  • Սեբաստացու օրեր, կրթահամալիրյան տոնի մեկնարկ։  
  • 1875 թվականի հոկտեմբերի 30-ին է ծնվել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանը

Ընթերցում ենք՝

Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա

Ռիալտոյի կամուրջին,

Հորդ մազերը - գետ գիշերվա,

Եվ հակինթներ` ականջին:

 

Աչքերը սև - արևներ սև,

Արևների պես անշեջ,

Գալարում էր մեջքը թեթև

Ծաղկանկար շալի մեջ:

 

Աչքս դիպավ աչքի բոցին,

Ու գլուխըս կախեցի.

Ժպտաց ժպտով առեղծվածի,

Հավերժական կանացի:

 

Միամիտ չեմ` հավատամ քեզ.

Տառապանքս փորձ ունի.-

Մի մրահոն կույս էր քեզ պես,

Կոտրեց սիրտս պատանի...

 

  • Այսօր է ծնվել նաև արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան։

 

Երգում ենք՝ Հոպայ զարկե՛ ու քելե՛

 

Անհատական կատարում՝ Անահիտ Ստեփանյան ,,Diamond,, երգը։ 

 Պար՝ Փափուռի ։ 

 

 

Հոկտեմբերի 31 , երեքշաբթի ,  պատասխանատու՝ Էդիտա Կարապետյան

Վարում են՝ Տաթևիկ Սարգսյանը և Յանա Բաղդասարյանը

 Օրվա իրադարձությունները՝ 

  •  Սեբաստացու օրեր
  • Հելոին։
  • Արթուր Կոնան Դոյլը 1892 թ այս օրը տպագրեց իր հանրահայտ «Շերլոկ Հոլմսի արկանծերը» գիրքը։
  • Ծնվել է Նազիկ Ավդալյանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն։

Միասնական ընթերցում՝    Սահյան ,,Աշնանամուտի ջրերը բարակ,,

Աշնանամուտի ջրերը բարակ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…

 

Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

 Անհատական կատարում՝ Ալիսա Հովսեփյան ,,Շերլոկ Հոլմս,, էլեկտրոկիթառ

Երգում ենք ,,Քեզ համար է յասամանը,,  և  ,,Բոստանումս մաղդանոս,,։

Քեզ համար է յասամանը. (անհաջող ժամադրություն)

Քեզ համար է Յասամանը, 

Բայց թոշնում է, ա՜խ, իզուր, 

Անցավ օրը և բոլորը 

Ինձ նայում են տխուր։ 

Լուռ հալչում եմ, հառաչում եմ 

Այն ծառի տակ, ուր այնքան 

Մենք շրջել ենք, անրջել ենք

 Մեր սիրո ապագան։ 

Իմ անսիրտ, սերը խաղ չէ, բախտ է անգին,

 Երբ սիրես, տուր քո սիրտը, տուր քո հոգին,

 Ողջ կյանքը։

Իմ վերևը Հորդ անձրև է, 

Բայց սպասում եմ, ու վաղուց

 Ով նայում է, Ծիծաղում է, 

Որ թրջվում եմ սիրուց,

 Որ թրջվում եմ սիրուց, 

Որ թրջվում եմ ես սիրուց.

ԲՈՍՏԱՆՈՒՄՍ ՄԱՂԱԴԱՆՈՍ

Բոստանումս մաղդանաոս,

 Բոստանումս մաղդանաոս,

 Ինչ ըսեցի, եգար հոս,

Ինչ ըսեցի, եգար հոս,

 Քո մտքինը հասգցա,

 Քո ուզածը չկար հոս,

 Քո մտքինը հասգցա,

 Քո ուզածը չկար հոս։

Մեր քաղաքի մանչերը,

 Մեր քաղաքի մանչերը,

 Հոփ-հոփ կենեն տանձերը,

Հոփ-հոփ կենեն տանձերը, 

Քանի աղջիկ կտեսնին, 

Վեր կոլորեն բեղերը, 

Քանի աղջիկ կտեսնին, 

Վեր կոլորեն բեղերը։

Հարսին շորեր հագցուցին, 

Հարսին շորեր հագցուցին,

 Ճակտին շերիգ շարեցին,

Ճակտին շերիգ շարեցին,

 Արծաթ գոտի, օսկի զարդ,

 Թևին խալ-խալ կաբեցին:

Արծաթ գոտի, օսկի զարդ,

 Թևին խալ-խալ կաբեցին:


Պար՝ Բուլուլ ։

 

Նոյեմբերի 1, չորեքշաբթի ․ պատասխանատու՝  Մարինե Ամիրջանյան

Վարում են՝ Աննա Դանիելյանը և Լիկա Պողոսյանը

Օրվա ֆիլմը՝ այստեղ։ 

Օրվա իրադարձությունները՝

  • Ծնվել են՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Անրի Թրուայան, Այշվարիա Ռայը ։
  • Սիրադեղյանական օրեր


Ընթերցում՝  Սիրադեղյան

 

Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա:

Ընթերցում ենք՝

Սահյան ,,Հայաստան ասելիս,,

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

 Երգ՝  Բոբիկ ջուր մի էրա

Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Ձեր բաղի դուռը բաց է, բոբիկ ջուր մի էրա,

Ոտներդ շաղով թաց է, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Այ տղա, բաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,

Ոտներդ շաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Ջաղջի առաջը գոլ է, բոբիկ ջուր մի էրա,

Հագածդ կարմիր սոլ է, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Ես ծարավ եմ, ջուր չկա, բոբիկ ջուր մի էրա,

Սարերին աղբուր չկա, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Ես ղուշ եմ թևս դեղին, բոբիկ ջուր մի էրա,

Ման գուկամ նանիս գեղին, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Պարբաշի, պարըդ քաշի, բոբիկ ջուր մի էրա,

Ետ դառի, յարիդ աշի, բոբիկ ջուր մի էրա,

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:


Անհատական կատարում՝  Արմեն Բադալյան(6)- Another Love

Պար՝ Ալաշկերտի քոչարի

 

 Նոյեմբերի 2 , hինգշաբթի , պատասխանատու՝  Անի Կապլանյան

Վարում են՝ Եվա Հայրապետյան, Աստղիկ Մեղրունի, Նատալի Մնացականյան

Օրվա իրադարձությունները՝  Միքայել Նալբանդյանի ծննդյան օրն է։

Երգում ենք ՀՀ օրհներգը՝

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Յուր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։

Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի

  • Ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանն է ծնվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում ամենաշատն է խաղեր անցկացրել։

 

  • Երգ՝ Երևանում տոն է, թող բոլորը գան
  • Ընթերցում՝  Սիրադեղյան

 

Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:

  • Գոհար Ալեքսանյանին — Eminem- «Mockingbird»

 

  • Պար՝ Կտկտիկ
Նոյեմբերի 3 , պատասխանատու՝ պարի դասավանդողներ
Պարատուն՝
  • Փափուռի
  • Բուլուլ
  • Ալաշկերտի քոչարի
  • Կտկտիկ
  • Խամխամա ։ 

Комментариев нет:

Отправить комментарий