понедельник, 25 марта 2024 г.

Մանկավարժական ճամբարի առաջին օրը


Սովորողների գարնանային արձակուրդին զուգահեռ մեկնարկել է  հերթական Մանկավարժական ճամբարը։ Ճամբարային առաջին օրն սկսեցինք երգի սրահում ՝  երաժշտական կատարումով։ Քանի որ կրթահամալիրյան արտագնա ճամբարները մեկնարկում են Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, և մեկնարկը տրվում է ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծով, Լուիզա Քեշիշյանի հետ վերհիշեցինք և երգեցին հոգևոր երգերը։ Պարզվեց՝ բոլորը գիտեն բառերը, և կատարումները հրաշալի ստացվեցին։
Քանի որ օրն անձրևոտ էր, պարտիզապուրակային աշխատանքները հետագվեցին վաղվան, իսկ մենք մաքրեցինք մեր դասասենյակները և ջրեցինք-խնամեցինք միջանցքների ծաղիկները։ 
Մանկավարժական հավաքի ժամանակ խոսեցինք առաջիկա անելիքներից, օրվա աշխատանքներից, Մայիսյան հավաքի նախագծերից, ԱՈՒՊ-ների լրացումից և այլ կազմակերպչական հարցերից։ Բոլոր հարցերին տրվեց սպառիչ պատասխան։ 
Ընդմիջումից հետո մասնակցեցինք մասնախմբերով հավաքին։ Մայրենիի լաբորատորիայում քննարկեցինք մեր անելիքները, մշակված նախագծերը, 8-րդ դասարանցիների Ելքի ստուգատեսի առարկայական դասավանդողների հարցերը, կոնկրետացրինք մեր անելիքները և շարունակեցինք աշխատել անհատական կամ փոքր խմբերով։ 
Օրվա վերջին սեմինարը Հերմինե Անտոնյանի ՏՏ լաբորատորիաում էր, որտեղ մեզ ներկայացվեց ուսումնական նոր հարթակ։ Moodle հրաթակի առավելությունները՝
  • հնարավոր է աշխատել օֆլայն, 
  • կարող ենք կազմել փաթեթ շաբաթվա, օրվա կամ ամսվա կտրվածքով, 
  • ցույց է տալիս, թե երբ և ինչքան են կատարել աշխատանքները սովորողները, 
  • սովորողների աշխատանքների ընթացքը տեսանելի է, 
  • հնարավորություն է տալիս սովորողի և դասավանդողի ամբողջ գործունեությունը հավաքել մեկ հարթակում։ 
Ծրագրի առավելությունների և թերությունների մասին խոսելուց հետո Հերմինե Անտոնյանը ներկայացրեց հարթակի գործածման  իր փորձը։ Այնուհետև անցանք գրանցվելուն, յուրաքանչյուրս ստեղծեց անձնական հաշիվ հարթակում։ Ի զարմանս ինձ, գրանցումը շատ արագ և հեշտ ստացվեց։ 
Առաջիկա սեմինարների ընթացքում կծանոթանանք հարթակի գործիքներին, կօգտագործենք և կփորձարկենք մեր դասարաններում։ 
Ժամանակ առ ժամանակ նոր ծրագրերի ուսումնասիրությունը ունեցած և օգտագործելի ծրագրերը այլ տեսանկյունից դիտելու, թերությունները և առավելությունները քննելու հրաշալի տարբերակ է։
Լուսանկարներ ընթացքից․ 








Комментариев нет:

Отправить комментарий