четверг, 22 мая 2025 г.

Հայ-իրանական կամուրջներ․ այցելություն Կապույտ մզկիթ

Մայիս ամիսը յուրահատուկ էր նաև ,,Հայ- իրանական մշակութային կամուրջներ,, նախագծով, որը հնարավորություն տվեց ծանոթանալ մեր հարևան երկրի՝ Իրանի մշակույթին և պատմությանը։ Երևանի կենտրոնում քայլելիս բազմիցս անցել ենք պարսկական մզկիթի կողքով, բայց երբեք չի ստացվել ներս մտնել, ծանոթանալ, տեսնել՝ ինչ կառույց է, ինչպես է հայտնվել մեր քաղաքում։ Հավանաբար վանող է եղել կրոնական կոնտեքստը։ Ինչևէ, նախագիծը հնարավորություն ընձեռեց այցելելու Կապույտ մզկիթ։ Ինձ հետ ութերորդ դասարանի սովորողներն էին։ Նախ դասարանում խոսել և ծանոթացել էինք իրականացվող նախագծին, Վիքիպեդիայի միջոցով ուսումնասիրել այցելվող վայրը։ Շրջայցը սկսեցինք մուտքի աջ կողմից, որտեղ ցուցադրված էին իրանական արվեստը և մշակույթը ներկայացնող ցուցանմուշներ։ Նկատեցինք արտահայտիչ կապույտ գույնը, տարբերվող և կոլորիտային զարդաքանդակները։ Ուսումնասիրեցինք նաև պատերին փակցված նկարները, որոնք ցույց էին տալիս մզկիթը նախկին և այսօր։ 
Այնուհետև մեզ դիմավորեց էքսկուրսավարը, ով բարեհամբույր և հաճելի կին էր։ Նա մեզ պատմեց մզկիթի կառուցման և հետագա գործունեության մասին, նաև որոշակի տեղեկություններ հայտնեց իսլամի և նրա ճյուղերի մասին։ Աղոթասրահ չմտանք, քանի որ այն միայն կրոնական արարողության և աղոթողների համար էր։ Մեր զրույցը հաճելի էր  և բովանդակային։ Նկատեցինք, որ մզկիթի տարածքը մաքուր էր, կանաչապատ և խնամված։ 
Հաճելի էր իմանալ, որ խորհրդային տարիներին մզկիթը պահպանվել էր սիրելի գրող Եղիշե Չարենցի ջանքերի շնորհիվ։ Այժմ մզկիթը շարունակում էր իր գործունեությունը և՛ որպես կրոնական կառույց, և՛ որպես մշակութային կենտրոն։ 
Ճամփորդության մասին պատմում են սովորողները՝



Լուսանկարներ՝

Комментариев нет:

Отправить комментарий