пятница, 26 сентября 2025 г.

Հաղթահարցեինք Հատիսի բարձունքը


Սեպտեմբերի 21-ը ՀՀ Անկախության օրն է, այդ օրը Հայաստանը հանրաքվեի արդյունքում հայտարարվեց անկախ պետություն։ Տարիներ շարունակ կրթահամալիրում հրաժարվել ենք պաթոսախառն հանդեսներից ՝ ընտրելով իրական հայրենասիրությունը, որը հենց հայրենաճանաչությունն է։ Ինչպե՞ս ենք նախապատրաստվում և իրականացնում։ ,,Բարձունքի հաղթահարում,, նախագիծը նախատեսում է ՀՀ տարածքում որևէ կոնկրետ լեռան կամ բարձունքի հաղթահարում, քայլարշավ, որի ժամանակ սովորողները ոչ միայն ուղղակի սար են բարձրանում, այլև ճանաչում և ուսումնասիրում են հայրենիքը, երբեմն այնպիսի անկյուններ ու վայրեր են գնում, որոնք հայտնի չեն, բացահայտումներ են անում, մարզական պատրաստվածություն են ձեռք բերում։ Ավելացնեմ, որ այլ հաճույք է, երբ դժվար ընթացքից հետո աշխարհին, Հայաստանին նայում ես թռչնի թռիչքի բարձրությունից և հասկանում ես, որ կարողացար, հաղթահարեցիր և՛ լեռը, և՛ սեփական ծուլությունդ, և՛ մտքումդ ստեղծած դժվարությունները։ 
Այսպես, այս անգամ ընտրեցինք Կոտայքի մարզի Հատիս լեռը։ Այս անգամը ,,Բարձունքի հաղթահարում,, նախագիծը դարձավ համագործակցային։ Լեռան մոտ գտնվող Նոր գյուղի դպրոցի սովորողները և ուսուցիչները ևս միացան մեր նախաձեռնությանը և , որպես տան տերեր, ուղեկցեցին բարձունք։ Համատեղ քայլքը, դժվարությունների հաղթահարումը հնարավորություն տվեց իրար ավելի լավ ճանաչել, մտերմանալ։ Նախ հանդիպեցինք նրանց դպրոցի բակում, միասին ընթերցեցինք Չարենցի ,,Ես իմ անուշ Հայաստանի,, բանաստեղծությունը՝ որպես օրվա խորհրդանիշ։ 
Քայլքը սկսեցինք Նոր գյուղից, ընտրեցինք ոչ թե մեքենայի ճանապարհը, այլ լեռան լանջով տանող անհարթ ճանապարհը, որն ավելի կարճ է, նաև ոչ բանուկ։ Քայլքի ամբողջ ընթացքում նկատել եմ , թե ինչպես են սովորողները օգնում միմյանց, կիսում իրենց բերածը, հյուրասիրում, տղաները տանում են աղջիկների պայուսակները, առաջարկում իրենց տաք հագուստները։ 
Չորս ժամ տևած քայլքից հետո մենք գագաթին  էինք։ Ամենաբարդը վերջին երկու հարյուր մետրը բարձրանալն էր, որը սկզբում անհաղթահարելի էր թվում և չափազնաց զառիվայր էր։
Բարձունքին համատեղ նկարվեցինք և ցած իջանք մեքենաների համար նախատեսված ճանապարհով, որն ավելի երկար էր, բայց նաև անհարմար․ անընդհատ մեքենաներ էին գնում-գալիս, քանի որ գագաթին ակտիվ շինարարություն էր ընթանում։ 
17:00-ին արդեն իջել էինք և գյուղում էինք։ Ճամփորդությունը համարում եմ ստացված, գագաթը հաղթահարված, քանի որ՝
  • Առաջին հացաքից բարդ թվացող գագաթն իսկապես հաղթահարել ենք՝ քայլելով ընդհանուր 19 կմ, որը քիչ չէ Միջին դպրոցի սովորողի համար, 
  • սովորողները նպատակադրվել էին հաղթահարել բարձունքը և իրականացրին, 
  • քայլարշավը օգնեց բարելավել սովորողների մարզական վիճակը, 
  • ընթացքում լուծվեցին համատեղ կենցաղվարման մի շարք խնդիրներ։ 
Օրվա մասին կպատմեն սովորողները՝





















Комментариев нет:

Отправить комментарий