Իրականացման ժամանակահատվածը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Նպատակը՝
- Ընտրել թեմաներ,
- Քննարկել, վերլուծել, արտահայտվել ազատ՝ անհատական և խմբերով,
- Փորձել սեփական կարծիքը ներկայացնել հիմնավորված,
- Քննարկումներից, բանավեճերից նկարահանել հատվածներ, ներկայացնել տեսանյութերի տեսքով։
Արդյունքը՝ սովորողների մոտ կզարգանա քննադատական մտածողությունը, գրագետ արտահայտվելու կարողությունը։ Թեմաների վերաբերյալ պատրաստի տեսանյութերի հրապարակում։
Թեմա 1` Դպրոց, դպրոցական կրթություն, ընտանիք
- Ի՞նչ չափի պետք է լինի ծնողների տված գումարը դպրոցականներին, դրա վտանագները։
- Ծնողները պե՞տք է պատասխանատվություն կրեն երեխաների սխալների համար։
- Դպրոցում պե՞տք է արգել ֆեյսբուք, ինստագրամ, յութուբ սոցիալական ցանցերի օգտագործումը։
- Ռուսերենը և անգլերենը, որպես պարտադիր լեզու, պե՞տք է լինեն ծրագրի մեջ։
- Ավելի արդյունքվետ է հանրակրությո՞ւնը, թե՞ ինքնակրթությունը։
- Դպրոցում պե՞տք է լինեն ընտրությամբ առարկաներ։
- Երեխաները պետք է ունենան որոշումներ կայացնելու իրավունք։
- Դպրոցական սննդի ցուցկաը պետք է կազմի սննդաբանը։
- Պետք է արգելվեն հեռախոսները դպրոցում։
- Դպրոցում կարգուկանոնի համար անհրաժեշտ են վերահսկող տեսախցիկներ, թե՞ դրանք անձի իրավունքների խախտում են։
- Օնլայն ուսուցումը առկա ուսուցումից ավելի արդյունավե՞տ է։
- Բոլոր դպրոցները պե՞տք է տան երաժշտական և արվեստի կրթություն։
Թեմա 2` Շրջակա միջավայր
- Մեղավո՞ր են մարդիկ գլոբալ տաքացման խնդրում։
- Գերբանկեցումը շրջակա միջավայրի համար վտա՞նգ է։
- Պե՞տք է չափահասության սահմանը դարձնել 15 տարեկանը։
- Պե՞տք է արդյոք գործեն կենդանաբանական այգիները։
- Գրաֆիտին կարո՞ղ է դառնալ բարձրակարգ արվեստ։
- Տեխնոլոգիական զարգացումն ազդում է մարդկանց վրա։
- Տեխնոլոգիաները մարդուն դարձնում են ավելի խելացի, թե ավելի տգետ։
- Սոցիալակն ցանցերը բարելավե՞լ են մարդկային հարաբերությունները։
- Մեծ քաղաքներում պե՞տք է արգելել ավոտմեքենաների անընդհատ օգտագործումը։
- Պե՞տք է ընդհանրապես արգելել պլաստիկ իրերի , տոպրակների օգտագործումը։
- Կրկեսներում պե՞տք է արգելվի կենդանիների ելույթները։
Комментариев нет:
Отправить комментарий