- Ողջույնի խոսք,
- Օրվա նորությունները,
- Մեր տոնը բարձունքին, անդրադարձ բարձունքի հաղթահարման ճամփորդական նախագծերին,
- Միասնական երգ՝ Հաց կթխեմ գարի ա,
1. Հաց կթխեմ, գարի ա,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ դժար տարի ա,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
2. Կրակը թռավ քարից,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կմեռնեմ քո դարդից,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
3. Ծով ա դառե մեր դաշտը,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Լիքը հաց ա մեր տաշտը,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
4. Հաց եմ թխել մշակին,
Երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Հոտ քաշել մանիշակին,
Շեկո ջան, էրվա, օ՜յ, օ՜յ:
- Միասնական ընթերցում՝ Չարենց ,,Ձյունապատ լեռներ և կապույտ լճեր,,
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն -
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտն այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
- Միասնական երգ՝ Նինըմ նինըմ
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինա-րե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Կանաչ արտը հաց տարա, հո՜յ, աման,
Յարիս տեսա, ետ դառա, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Դընգի քարը կլոր է, հո՜յ, աման,
Ճամփեն օլոր – մոլոր է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Փշատի ծառ էղնեի, հո՜յ, աման,
Արազ, պըռկիդ բուսնեի, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
Նինըմ, նինըմ, նինարե, հո՜յ, աման,
Յարիս բոյը չինար է, թո՜յ, աման:
- Միասնական պար՝ Իշխանաց պար
23.09.2025, երեքշաբթի
- Ողջույնի խոսք,
- Օրվա նորությունները,
- Միասնական երգ՝ Տալ տալա,
Տալ տալա տալ տալա
Տալ պոյիդ ղուրպան
Մէջքուկըդ բարակ էր
Գըրկելուդ հայրան
Երեսըդ կարմիր էր
Պագնելուդ ղուրպան։
Տալ տալա տալ տալա
Տալ պոյիդ ղուրպան
Մէջքուկըդ բարակ էր
Գըրկելուդ հայրան
Երեսըդ կարմիր էր
Պագնելուդ ղուրպան։
Օր կըսեն Իստամբուլ
Սիրտըս կը թընդա
Վախնամ էրթաս չի գաս
Տուշմանըս խընդայ։
Օր կըսեն Իստամբուլ
Սիրտըս կը թընդա
Վախնամ էրթաս չի գաս
Տուշմանըս խընդայ
- Կարդում ենք Թումանյան ,,Իմ երգը,,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
5Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
10Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
15Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։
- Միասնական երգ՝ Մարալո,
Մարալո, սարերի հովին մեռնեմ,
Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:
Մարալո, ծամեր ունես ծիրանի,
Մարալո, քամին տա՝ թել-թել անի:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:
Մարալո, սարերի վըրով գնաց,
Մարալո, իմ յարը խռով մնաց:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:
Մարալո, ոչ լոր էլավ, ոչ՝ կաքավ,
Մարալո, ձեռնես թռնելով գնաց:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:
Մարալո, ծաղիկ ես ծաղկանց միջին,
Մարալո, մի հատ ես աղջկանց միջին:
Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:
- Կատրին Ծատինյան 8-րդ դասարան - Flashlight (Jessie J)
- Միասնական պար ՝ Կտկտիկ,
- Ողջույնի խոսք,
- Օրվա նորությունները,
- Միասնական երգ՝ Հանի նանիկ,
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար
Մեր գեղը ձորի պռնկին
Իմ յարն էլ քարփի գլխին
Հովեր իջել սարերին
Նստենք դուրսը զովանանք
Հանիկ նանիկ նանարիկ նանար
Ջանիկ նանիկ նանարիկ նանար
Ձեն կուտամ ձեն չի առնի
Էս ինչ անսիրտ յար ճարի
Սիրտս ու հոգիս կդողա
Երգով արի թուխ տղա։
- Միասնական ընթերցում՝ Չարենց ,,Աշունը դեղնաթուխ նստել է դռանը,,
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:
Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է...
Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ...
- Միասնական երգ՝ Բոբիկ ջուր մի էրա,
Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Ձեր բաղի դուռը բաց է, բոբիկ ջուր մի էրա,
Ոտներդ շաղով թաց է, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Այ տղա, բաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,
Ոտներդ շաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Ջաղջի առաջը գոլ է, բոբիկ ջուր մի էրա,
Հագածդ կարմիր սոլ է, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Ես ծարավ եմ, ջուր չկա, բոբիկ ջուր մի էրա,
Սարերին աղբուր չկա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Պարբաշի, պարըդ քաշի, բոբիկ ջուր մի էրա,
Ետ դառի, յարիդ աշի, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
- Անհատական կատարում՝ Էմմանուել Ավագյան, Գրանադս պոետիկ վալսեր,
- Միասնական պար՝ Սեբաստիո
- Կոմիտասի շորոր
- Փափուռի
- Մուսալեռան Լորկե
- Սեբաստիո





Комментариев нет:
Отправить комментарий