воскресенье, 4 октября 2026 г.

Ընթերցողական նախագծեր

Շուրջտարյա նախագծեր 

1. Ընթերցողի օրագիր ․ այն սովորողները, ովքեր կանոնավոր ընթերցմամբ են զբաղվում, պարբերաբար ներկայացնում են իրենց ընթերցածը հետաքրքիր պատումների տեսքով։ 

2. Ընթերցասեր TV. յուրաքանչյուր շաբաթ մեկ թողարկում, տարբեր սովորողներ պատմում են իրենց կարդացած գրքերի և ստացած տպավորությունների մասին։ 

3. Հերոսը՝ դատարանում․ գրական դատի կազմակերպում ընթերցած ստեղծագործության հիման վրա։ 

4. Բանավեճ- քննարկումներ ․ շաբաթական երկու անգամ՝ գրականության դասին, ընթերցած նյութի քննարկում՝ ազատ արտահայտման միջոցով, նախապես առանձնացնել հետաքրքիր հարցադրումներ, որոնք թույլ կտան խոսել գաղափարի մասին, կստեղծեն դիրքորոշում, կզարգացնեն վերլուծական հմտություններ։ 

5. Կարդում եմ և ստեղծագործում․ վերլուծությունների, էսսեների, ստեղծագործական աշխատանքների  պատրաստում կարդացած գրքերի, պատմվածքների հիման վրա։ 

6. Կարդում եմ ժամանակակից գրականություն․ ընտրում ենք հեղինակների, ընթերցում, հրավիրում ժամանակակից գրողների, կազմակերպում հանդիպումներ և քննարկումներ։ 

7. Կարդում ենք Արևմտահայ գրականություն․ արևմտահայ գրողների ստեղծագործությունների ընթերցում, քննարկում, անդրադարձ արևմտահայերենին։ 

Комментариев нет:

Отправить комментарий