понедельник, 2 ноября 2026 г.

Աշնանային Տավուշ․ եռօրյա ճամփորդության նախագիծ


Ճամփորդության կազմակերպման ժամանակահատվածը՝ նոյեմբերի 6-8
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ, 
Ճամփորդության ղեկավարներ՝  Վարդուհի հայրյան,  Տաթև Աբրահամյան
Գիշերակացը՝ Դիլիջանում, տուն, հասցե՝

Մեկնում՝ նոյեմբերի 6-ին, 09:00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 
Վերադարձ՝ նոյեմբերի 8-ին, մինչև 18:00, Մայր դպրոց

Երթուղի՝ Մեկնում՝ Երևան-Սևան--Դիլիջան-Հաղարծին-Գոշ, 
Վերադարձ՝ Դիլիջան-Աղավնավանք-Ճամբարակ-Սևան-Երևան։ 

Նպատակը՝
  • Հայրենագիտական, ճանաչենք Տավուշի մարզի մշակութային վայրերը, 
  • Քայլարշավային․ ամենօրյա քայլք՝ ավելի մոտ լինենք Տավուշի բնությանը, 
  • Աշունը Տավուշում,
  • Կրթական փոխանակումներ։ 
Հայրենագիտական կանգառներ՝
  • Գոշ գյուղ, Գոշավանք, Գոշի լիճ, 
  • Աղավնավանք,
  • Հաղարծին, 
  • Թաքնված ջրվեժ։
Քայլարշավներ՝
  • Հաղարծինից Թաքնված ջրվեժ՝ 7 կմ, 
  • Գոշավանքից Գոշի լիճ՝ 7 կմ, 
  • Աղավնավանք՝ 4 կմ։ 
Նախապատրաստական աշխատանքներ՝
  • Երթուղում նշված հայրենագիտական կանգառների ուսումնասիրություն, տեղեկությունների ընթերցում, 
  • Ճամփորդության ընթացքում իրականացվող աշխատանքների բաժանում, պատասխանատուների նշանակում, անելիքների ճշգրտում։ 
Կրթական փոխանակումներ Գոշ գյուղի միջնակարգ դպրոցի հետ 
  • Հանդիպում սովորողներին և ուսուցիչներին Գոշավանքի մոտ, գյուղը գոշեցիների աչքերով, 
  • Միասնական հայրենագիտական քայլք դեպի Գոշի լիճ
Նախահաշիվ
Մեկ սովորողը վճարում է 18.000
  • Սնունդ,  6000
  • Գիշերակաց, 6000
  • Տրանսպորտ 120.000, մի մասը կրթահամալիրի աջակցությամբ

Ծրագիր
Նոյեմբերի 6
09:00` մասնակցություն ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, 
09:20` մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, 
12:00` կանգառ Հաղարծին վանական համալիրի մոտ, շրջայց, 
14:00' քայլք դեպի Թաքնված ջրվեժ, քայլքը՝ միջին բարդության,
17:30' Դիլիջան, իրերի տեղավորում հյուրատանը, ընթրիք պատրաստում, ընթրիք, 
18:00` երեկոյան քայլք Դիլիջանում, 
20:00` թեյխմություն, հավաք, օրվա տպավորությունների ներկայացում, ինտելեկտուալ խաղեր,
22:30` քնի ժամ։ 

Նոյեմբերի 7
08:00` վերկաց , հիգիենայի ժամ, նախավարժանք, 
09:00` նախաճաշ, 
10:00` մեկնում Գոշ գյուղ, շրջայց Գոշավանքում, զրույց, ծանոթանում ենք Գոշ գյուղին, Գոշի սովորողներին, շրջայց Գոշավանքում, 
11:00` քայլք Գոշավանքից դեպի Գոշի լիճ, քայլքը՝ միջին բարդության, ճաշ բրդուճենորվ, 
16:00` վերադարձ հյուրատուն, ընթրիքի նախապատրաստում, ընթրիք, 
18:00` երեկոյան քայլք, բակային խաղեր մոտակա այգում, 
20:00` թեյխմություն, հավաք , օրվա տպավորությունների ներկայացում, քննարկում ենք Վանո Սիրադեղյանի ,,Շատ չհամարվի ստեղծագործությունը,, ․ 
22:30` քնի ժամ։ 

Նոյեմբերի 8
08:00` վերկաց , հիգիենայի ժամ, նախավարժանք, 
09:00` նախաճաշ, 
10:00` մեկնում Դիլիջանի ազգային պարկ, եղջերուների բազմացման կենտրոն, 
13:00` քայլք դեպի Աղավնավանք, քայլքը՝ միջին բարդության, 
16:00-18:00` վերադարձ Երևան ։ 

Անհրաժեշտ իրեր՝
  • քայլքի համար հարմար պայուսակ, ամուր կոշիկներ, 
  • ճանապարհի համար բրդուճներ, ջուր, 
  • փոխնորդ հագուստ, մարզական հագուստ, տաք հագուստ,
  • անձնական հիգիենայի պարագաներ, սրբիչ, հողաթափեր, 
  • անհատական ճամփորդական սպասք, 
  • գլխարկ, ձեռնոց։ 
Ընթերցանության նյութերի փաթեթ

Նախագծի արդյունքում՝ մասնակիցները կճամփորդեն Տավուշ աշխարհում և կճանաչեն հայրենիքի այդ մասը՝ քայլքի միջոցով, մասնակիցները պատումի տեսքով կներկայացնեն իրենց տպավորությունները։ 

Комментариев нет:

Отправить комментарий