среда, 8 июля 2015 г.

Հառիճավանքը, մենք և ,,Ֆրեսկոն,,

,,Ֆրեսկո,, միջազգային կինոփառատոնի մասին համարյա ոչինչ չգիտեի, բայց որոշեցի անպայման մասնակցել նրանց կազմակերպած վրանային ճամբարին: Ցանկությունս առավել մեծ էր, որովհետև ճամբարն անցկացվելու էր Հառիճավանքում, որտեղ դեռ չէի եղել: Տարիներ առաջ , երբ նոր էի ընդունվել կրթահամալիր, դպրոցից ուսուցիչների մի մեծ խումբ գնում էր Հառիճ, բայց ինձ չհաջողվեց գնալ, պատճառներին չեմ անդրադառնում: Ամեն դեպքում միշտ հիշում էի, որ Հառիճում չեմ եղել և պետք է բացը լրացնել: Օրը այնքան էլ հարմար չէր. չեմ պատմի ճամփորդությունից առաջ հանձնածս դիպլոմային աշխատանքի մասին:

вторник, 7 июля 2015 г.

Աքրայում գտնված ձեռագիրը

Այս գիրքը համարում եմ Կոելյոյի լավագույն ստեղծագործությունը: Առաջին անգամ Կոելյոյի գրքերից կարդացի համալսարանական տարիներին, երբ նրա համբավը նոր էր տարածվում, շուրջբոլորը հիացած խոսքեր էին այս հեղինակի հասցեին: Առաջին գործը, որ կարդացի ,,Ալքիմիկոսն,, էր: Գիրքը դժվար էր գտնել , գտա միայն գրադարանում, որտեղից դուրս չէին թողնում և ստիպված էի կարդալ ձանձրալի ընթերցասրահում: Չեմ կարող ասել, որ գիրքն ինձ հիացրեց, ինչպես բոլորին, բայց յուօրինակ և տարբերվող մի բան կար:

воскресенье, 28 июня 2015 г.

Հանրագիտարան. Վանուտաու

Վանուտաու:  Արշիպելագ Վանուատաուն հայտնաբերվել է 17-րդ դարի սկզբին պորտուագալացիների կողմից Խաղաղ օվկիանոսի չհետազոտված տարածքներից մեկում: Բնակիչները մի քանի տասնյակ մարդիկ են, ովքեր ապրում են իրենց օրենքներով:
Օրինակ՝ այնտեղ մեծամասնությունը իր ընտրությունը չի պարտադրում փոքրամասնությանը: Եթե բնակիչների միջև համաձայնություն չկա, նրանք խնդիրը քննարկում են այնքան, մինչև մի որշման են հանգում: Բնականաբար, նման ցանկացած քննարկում ժամանակ է պահանջում: Դրա համար Վանուտաուի բնակիչները իրենց կյանքի մեկ երրորդ մասը անցկացնում են տարաձայնությունների մեջ, որպեսզի համոզեն միմյանց իրենց կարծիքի իրավացիությունը: Երբ բանավեճերը վերաբերում են հողին, ապա կարող են շարունակվել տարիներով, երբեմն նույնիսկ դարերով, այնքան ժամանակ, մինչև համաձայնության չգան: Մինչ համաձայնության գալը, այդ հարցը մնում է անորոշ:

Հին ընկերը

Ռաուլ Ռազորբակը շարունակում է մտածել, որ Նատալի Կիմը մյուսների պես սովորական հաճախորդ է: Մեր գործերն առաջ տանելու համար նա ուրիշ գաղափար ունի:
Մենք միասին թռչում ենք հարավ-արևելք: Բլրի վրայով անցնում է հրեշտակների համույթը, որոնք երկրպագուների պես հավաքվել են սիրելի երգչի շուրջը: Վարպետը կոլորիտային է և խոսում է ձեռքերը թափահարելով:  Ես նրան միանգամից ճանաչում եմ՝ Ֆրեդդի Մեյեր:
Հին կույր ռաբբին չի փոխվել` փոքրիկ, գեր, ճաղատ, կարտոֆիլի քթով,  մեծ սև ակնոցներով: Այստեղ նրա կուրությունը չի ամաչեցնում: Կույր հրեշտակը մյուսների պես է տեսնում:
Ռաուլը հրում է ինձ: Անպետք հուշում է, ես այսպես, թե այնպես, ամեն ինչ հիշում եմ: Ֆրեդդիի շնորհիվ  հայտնաբերման, բացահայտման և հետազոտման մեր կազմակերպությունն ընդունեց տարաբնույթ տեսք: Նա թանատոսյանների ժամանակաշրջանի հերոսներից ամենաիսկանանն էր, ամենաոգևորվածը, ամենապահանջկոտը: Նա մտածեց միացնել արծաթե թելերը, որպեսզի ապահովի խմբային թռիչքների  հուսալիությունը: Նա է հնարել ֆանտոմների մեջ եղող կռիվների առաջին ռազմավարությունը: Ի՞նչ կարող է ավելի հրապուրիչ լինել, քան նրա հետ արկածներ փնտրելու գնալը:

воскресенье, 21 июня 2015 г.

Հունիսի 22-30-ի անհատական աշխատաժամանակ

Հունիսի 22,  երկուշաբթի
09:00-09:15-ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
09:15-10:00-աշխատողների հունիսյան  ժողով Մարմարյա սրահում
10:00-11:00-քննարկում. ավագ դպրոցի ուսումնական պլանը
11:00-12:00-աշխատանք առարկայական խմբով
12:00-12:40-ընդմիջում
12:40-14:00- ուսմնական տարվա ամփոփում, սովորողների առաջադիմության , ցուցանիշների էլ. գրանցում
14:00-15:00- միջավայրի խնամք

среда, 17 июня 2015 г.

Ամառային ընթերցանություն

Ամառվա ընթացքում առաջարկում եմ կարդալ հետևյալ գրքերը.

4-րդ դասարան
,,Ռոբին Հուդ,, անգլիական ժողովրդական հեքիաթ
Ջեյմ Մեթյու Բարրի ,,Փիթեր Փենը և Վենդին,,
Մարկ Տվեն ,,Արքայազնը և աղքատը,,
Էքզյուպերի ,,Փոքրիկ Իշխանը,,
Աստրիդ Լինդգրեն ,,Կառլսոնը, որն ապրում է տանիքում,,
Ջաննի Ռոդարիի ,,Անտեսանելի Տոնինոյի արկածները,,

понедельник, 15 июня 2015 г.

Ամենահյուընկալ քաղաքում

Այնպես ստացվեց, որ հունիս ամսին հնարավորություն եղավ մասնկացել եռաօրյա ճամփորդության Ալավերդիում: Ընդհանրապես ճամփորդությունները կյանքը գունավորող երևույթ են, նորը տեսնելու, գնահատելու, սովորելու և սովորեցնելու միջոց: Ճամփորդությունները հետաքրքիր են, իսկ նախապատրաստական աշխատանքներն՝ անտանելի: Ճամփա ընկանք հունիսի 9-ին՝ առավոտ ծեգին: Օրը պարզ էր և խոստումնալից:
Առաջին կանգառը Սպիտակի եկեղեցին էր, որտեղ երրորդ, թե չորրորդ անգամ էի լինում, և ամեն անգամ այս կամ այն ճամփորդության առաջին կանգառն է: Մի տեսակ արդեն կարծես անգիր եմ արել եկեղեցու ամեն անկյունը, հարազատության զգացում եմ ունենում:
Ճանապարհը երկար է, ընթացքում հոգնում ես: Հերթական կանգառը Կիրովական քաղաքի ճանապարհներից մեկն էր /թե կոնկրետ որը, չեմ կարող ասել/՝ բնութայն գրկում: Ճիշտ է, մայրուղուն մոտ էր գտնվում, բայց բնությունը գեղեցիկ էր, բարալիկ, բայց հզոր հոսանքով գետ էր հոսում, խոտերը գրեթե իմ հասակին էին հասնում, խանգարում էր միայն մոտակա մայրուղու մեքենաների ձայնը:

воскресенье, 14 июня 2015 г.

Հունիսի 15-19-ի անհատական աշխատաժամանակ

Հունիսի 15, երկուշաբթի
9:00-9:15 ստուգատեսային ճամբարական օրվա մուտք , պատասխանատու` Իրինա Ապոյան
9:15-9:30
օրը ներկայացնում է կրթահամալիրի տնօրենը
9:40-10:20
թարգմանական ստուգատեսի նյութերի ներկայացում-քննարկում. Միջին դպրոցի ակումբ
11:00-11:45
թատերական ստուգատեսի նյութերի դիտում. Մեդիադահլիճ
12:00
հանդիպում դերասան և հաղորդավար Սամվել Թոփալյանի հետ. Մեդիադահլիճ
13:00-13:45  Երաժշտական կենտրոնի համերգ-հաշվետվություն ,,Սեբաստիա,, համերգասրահում
15:00-
ից «Թևանիկ» ֆիլմի դիտում, հանդիպում ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ, Մարմարյա սրահ


Ուսումնական ճամբարի հաշվետվություն

Հունիսի 1-ից 12-ը Միջին դպրոցում եղել եմ 5.2 ջոկատի ջոկատավարը: Բացակայողներ շատ չեն եղել,  ըստ կարգի ծնողները գրավոր կերպով տեղեկացրել են:
Իմ բլոգում նախապես հրապարակված է եղել մեր ջոկատի ճամբարային գործունեությունը: 
Հունիսի 1-ին մասնակցել ենք ,,Անտիվիրուս Կոմիտաս,, նախագծին, երգել ենք Կոմիտասի երգերը: 
Հունիսի 2-ին այցելեցինք Ազատության հրապարակ, քայլեցինք , անվաչմուշկներ և հեծանիվ քշեցինք, հետաքրքիր և հագեցած օր անցկացրինք: Ֆիլմը կարող եք տեսնել այստեղ: 

понедельник, 8 июня 2015 г.

Մայրենիի ստուգման արդյունքներ

Գեղարվեստի կրտսեր դպրոցի 4-րդ դասարանի ստուգման արդյունքներ

1. Այդինյան Էմիլյա 17
2. Ասատրյան Վարդան 17, 5
3. Գրիգորյան Մարիամ 17, 25
4. Դալալյան Մարիետա 10, 5
5. Դավիդյան Արման 12
6. Եիսսաղոլի Ագապե 15, 5
7. Թանգյան Դիանա 14
8. Խաչատրյան Ռոզա 15
9. Խաչատրյան Վլադիմիր 11
10. Հակոբյան Վահե 14, 5
11. Հովսեփյան Արման 10, 5
12. Մարտիրոսյան Դավիթ 15, 75
13. Մինասյան Արեն 14
14. Չրաղյան Անահիտ 14, 5 
15. Քերոբյան Նարինե 13
16. Զաքարյան Անդրեյ 9, 5 

Հիմնականում գերակշռում են միջին գնահատականները՝ 14, 15: Արդյունքներից դժգոհ չեմ, չնայած մի քանի սովորողից ավելի բարձր գնահատական էի ակնկալում:  Ոչ մի սովորող անբավարար չի ստացել:

пятница, 5 июня 2015 г.

Ես կարող եմ, իսկ դու կարո՞ղ ես...

 
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի միջազգային օրն է: Ամեն տարի յուրահատուկ պատասխանատվությամբ ենք պատրաստվում և իրականացնում որևէ նախագիծ: Այս տարի իրականացրինք «Ես կարող եմ, իսկ դու կարո՞ղ ես» ֆլեշմոբը: Առավոտյան մեր ջոկատով Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում էինք: Մաքրեցին հարակից տարածքը և փորձեցինք ընդգրկել այգում զբոսնող մարդկանց: Առաջին հերթին մեզ միացան կրտսեր սեբաստացիները՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի սաները, ովքեր այգում մարզական խաղեր էին խաղում: Այնուհետև դիմեցինք երիտասարդները, ովքեր սիրով համաձայնեցին օգնել: Ճիշտ է, մի փոքր հատված մաքրեցին, բայց, կարծում եմ, այդքանն էլ է արդյունք: Մնում է միայն չթափեն...
5-2 ջոկատ
Ջոկատավար՝ Տաթև Աբրահամյան

среда, 3 июня 2015 г.

Անիվների վրա Միջին դպրոցի սովորողներն են


Այցելեցինք Ազատության հրապարակ, քայլեցինք, հեծանիվ և անվաչմուշկներ քշեցինք...մեր օրը դարձավ ավելի գունեղ և հետաքրքիր: Զարմացած եմ սովորողների՝ անիվներին տիրապետելու հմտությամբ: 

четверг, 28 мая 2015 г.

Ճամբարային նախագծեր

Կրթահամալիրում հունիսի 1-ից սկսվում է գունեղ և յուրօրինակ մի շրջան՝ ամառային ուսումնահետազոտական ճամբար:
Սովորողների առօրյան ավելի հետաքրքիր ու տարբերվող դարձնելու համար իրականացնելու ենք հետևյալ նախագծերը






  1. Ընթերցանության ֆլեշմոբ: Ֆլեշմոբը կրթահամալիր մտավ և իր ազդեցությունը թողեց ցանկացած ոլորտի վրա: Իսկ կրթահամալիրում շատ են ընթերցել սիրող սովորողները: Մայր դպրոցի ընթերցասրահը՝ իր նոր և գունեղ գրքերով, ուղղակի խրախուսում է նման նախաձեռնությունը:
  2. Ֆիլմերի դիտում և քննարկում: Այսօրվա սովորողների մեջ շատ են նաև ֆիլմերի սիրահարները: Միահամուռ ուժերով կընտրենք հետաքրքիր ֆիլմեր, կդիտեք , կքննարկենք: Ընդ որում՝ այս նախաձեռնության մեջ ես ավելի կարևորում եմ քննարկման փուլը:

среда, 27 мая 2015 г.

Այն մասին, թե ինչպես Ջովանինոն ձեռք տվեց թագավորի քթին


Մի անգամ Անբան Ջովանինոն որոշեղ Հռոմ գնալ, որ թագավորի քթին ձեռք տա: Բարեկամները համոզում են նրան.
_Տես, վտանգավոր է: Թագավորը կարող է բարկանալ, և դու ինքդ կարող ես սեփական քթից զրկվել, կարող է գլխից էլ զրկվես:
Բայց Ջովանինոն համառ մարդ էր: Ճամփա ընկնելուց առաջ նա որոշեց փորձել, ձեռք տալ հոգևորականի, քաղաքապետի և ոստիկանապետի քթերին:  Նա դա շատ ճարպկորեն և զգույշ արեց, որ նրանք ոչ մի բան չնկատեցին:
_Դա դժվար բան չէ, -որոշեց Ջովանինոն և ճամփա ընկավ: Եկավ հարևան քաղաք,  իմացավ՝ որտեղ են ապրում քաղաքապետն ու դատավորը, այցելեց նրանց, դիպավ բոլորի քթերին՝ որին մի մատով, որին՝ երկու: Այդ լուրջ մարդկանց դա այնքան էլ դուր չեկավ: Բոլորը մտածում էին, որ Ջովանինոն դաստիարակաված մարդ է և կարող է ամեն ինչի մասին զրուցել: Քաղաքապետը մտքում  ինքն իրեն բարկացավ, բայց համենայնդեպս հարցրեց.
-Դուք ինչո՞ւ ձեռք վտեցիք իմ քթին:
-Ի՜նչ եք ասում, պարոն քաղաքապետ,-իբր թե զարմացավ Ջովանինոն:-Ձեզ երևի թվացել է:  Գուցե ճանճ  կամ մոծակ է եղել:
Քաղաքապետը շուրջը նայեց, ոչ ճանճ տեսավ, ոչ մոծակ:  Բայց Ջովանինոն հասցրել էր հեռանալ, դեռ դուռն էլ հետևից ծածկել էր: Ջովանինոն մի տետր էր պահում: Նա գրում էր բոլոր այն քթերի մասին, որոնց ինքը ձեռք էր տվել: Դրանք բոլորը շատ կարևոր քթեր են:
Հռոմում քթերի թիվն այնքան արագ էր ավելանում, որ Ջովանինոն ստիպված էր  ավելի հաստ տետր գնել: Եթե անցնես Հռոմի փողոցներով, հաստատ կհանդիպես գոնե մի զույգ Ձերդ գերազանցության, մի քանի նախկին նախարարների, տասնյակ գեներալների: Էլ չեմ խոսում տարբեր նախագահների, Հռոմում նրանք աղքատներից շատ են:
Եվ այդ բոլոր պաշտոնավոր քթերը Ջովանինոյի ձեռքի տակ էին: Երբ նա ձեռք էր տալիս դրանց, մարդիկ դա պատիվ էին համարում: Մի պաշտոնյա նույնիսկ իր հպատակներին պատվիրեց այդ սովորութը օրենք դարձնել:
Այսուհետ և ընդմիշտ ինձ խոնարհվելու փոխարեն քթիս ձեռք կտաք:  Դա ավելի ժամակակից և բարեկիրթ է:
Սկզբում ենթակաները վախվխելով էին ձեռք տալիս իրենց ղեկավարների քթերին: Իսկ ղեկավարները ոգևորում էին, ժպտում նրանց: Եվ սկսվե՜ց… Բոլորը ձեռք էին տալիս, ճմկտում էին, քաշում էին իրենց ղեկավարների քթերը:
Ջովանինոն իհարկե չէր մոռանում, թե ինչի համար է Հռոմ եկել. Նա պիտի թագավորի քթին ձեռք տար և հարմար առիթի էր սպասում:  Եվ եղավ այդպիսի առիթ: Դա թագավորի զբոսանքի օրն էր: Ջովանինոն նկատեց, որ ժամանակա առ ժամանակ ժողովրդի մեջից մեկը դուրս էր վազում, թռչում էր թագավորական կառքի ոտնակին և թագավորին ծրար էր տալիս՝ ինչ-որ խնդրանքով: Թագավորը այն ժպտալով տալիս էր իր առաջին նախարարին:
Երբ կառքը մոտեցավ Ջովանինոյին, նա թռավ կառքի ոտնակի վրա: Թագավորը բարեհամբույր ժպտում էր  նրան:
_Ձեր թույլտվությամբ,- ասաց Ջովանինոն և ցուցամատով շփեց թագավորի քթի ծայրը:
Թագավորը նույն պահին ձեռքը զարմացած տարավ քթին, ուզում էր մի բան ասել, բայց Ջովանինոն արդեն թռել է ոտնակից և թաքնվել մարդկանց մեջ: Բոլորը սկսեցին ծափահարել, բոլորը հիացած  ուզում էին նույն բանն անել: Մեկը մյուսի ետևից թռչում էր կառքի ոտնակին, բռնում էր թագավորի քիթը և մի ուժեղ քաշում:
_Մի՛ անհանգստացեք, Ձերդ պայծառափայլություն: Դա հարգանքի նոր ձև է,- թագավորի ականջին շշնջաց առաջին նախարարը:
Բայց թագավորի ծիծաղը բոլորովին չէր գալիս, որոհետև քիթը ուռել էր, հիվանդացել, հարբուխ էր սկսվել: Նա չէր հասցնում քիթը մաքրել: Նրա հավատարիմ ծառաները նրան հանգիստ չէին թողնում, ծիծաղելով շարունակում էին նրա քիթը քաշել:
Մի խոսքով՝ թագավորն հիմա մի բան էր երազում՝ միայն թե քիթը չպոկվի:
Իսկ Ջովանինոն, ինքն իրենից գոհ, վերադարձավ իրենց գյուղ:

Բնութագրի՛ր Ջովանինոյին:
Քո կարծիքով ինչո՞ւ մի շարք պաշտոնյաններ քթին ձեռք տալը դարձրեցին բարևելու միջոց: 
Ի՞նչ ես մտածում Ջովանինոյի որոշման մասին:
Վերականգնի՛ր ասացվածքները:
Գյու   ղկանգ   նի գեր  անկ կոտ րի: 
Աս  աըն  կերդո   վէաս  եմդ  ուովես: 
Շա  նան  ունըտ  ուրփա  յտըվեր  ցրուձե  ռքդ: 

Գրի՛ր երկու բառ, առաջինում գունդ բառը լինի առաջին բաղադրիչ, երկրորդում՝երկրորդ բաղադրիչ: 

понедельник, 25 мая 2015 г.

Ընկույզն ու զանգակատունը

Ինչ-որ տեցից ընկույզ գտնելով՝ ագռավը գոհունակությամբ թառեց զանգակատան վրա: Հարմար տեղավորվելով ու ավարը ճանկով պահելով՝ նա սկսեց կտուցով մոլեգին հարվածներ հասցնել, որպեսզի հասնիի համեղ միջուկին: Հարվածը շատ ուժեղ ստացվեց, թե ագռավը վրիպեց, բայց ընկույզը հանկարծ դուրս պրծավ նրա ճանկից, գլորվեց ներքև ու անհետացավ պատի ճեղքում:
-Օ՜, բարի պաշտպան պատ,-լալագին ողբաց ընկույզը, որը դեռ ուշքի չէր եկել ագռավի դաժան կտցահարումներից: -Մի թող կործանվեմ, գթա ինձ: դու այնքա՜ն ամուր ու վեհաշուք ես, քո զանգակատունն այնքա՜ն գեղեցիկ է: Մի՛ քշիր ինձ: 
Զանգերը խուլ ու անխրախուսաբար գվվացին՝ պատին զգուշացնելով չվստահել նենգ ընկույզին, քանի որ նա կարող է վտանգավոր լինել պատի համար:

воскресенье, 24 мая 2015 г.

Ռադիո. ուսումնական աշխատանք և ինքնաարտահայտման միջոց

Որպես մայրենիի ուսուցիչ՝ իմ խնդիրը սովորողի խոսքի մշակման և ինքաարտահայտման համար համապատասխան պայմաններ ստեղծելն է: Խոսքի մշակումը և ինքնաարտահայտումը փոխկապակցված են: Սովորողը պետք է կարողանա արտահայտվել, ասել իր մտածածը, բանավիճել, քննարկել, խոսել, պատմել տարբեր երևույթների մասին և այլն: Բոլոր սովորողները չէ, որ կարողանում են այս ամենն անել, բայց սա ամենևին չի նշանակում, որ նրանք չեն կարող կամ ընդունակ չեն: Պետք է սովորողին ինքնաարտահայտվելու և ինքնադրսևորվելու հնարավորություն տալ: Ահա նման մի հնարավորություն է ուսումնական ռադիոն:
2014-2015 ուսումնական տարվա ընթացքում համակարգել և ղեկավարել եմ «Հիմնական» ռադիոն:Բնականաբար, ռադիոթողարկումներն ինձ համար նոր չէին, բայց սովորողներն էին ուրիշ: Իսկ նոր աշխատանք սկսելիս կարևոր է ճանաչել սովորողներին, հասկանալ նրանց հետաքրքրությունները, որպեսզի համագործակցությունն ավելի հեշտ ստացվի: Այս պարագայում ինձ իսկապես օգնության եկավ ռադիոն և դարձավ մեր հետաքրքրությունների գլխավոր առարկան: