вторник, 27 октября 2015 г.

Մեծ ճշմարտությունը

Ժամանակով մի մեծահարուստ մարդ է լինում: Այդ հարուստը որո­շում է մի մեծ շենք կառուցել: Բազմաթիվ վարպետ ու բանվոր է վար­ձում ձեռնարկի համար։ Ւնքը՝ առավոտ վաղ, աշխատավորներից առաջ, կանգնում է ոտքի՝ հսկելու համար աշխատանքը և երեկոյան, բանթողրց հետո  միայն, գնամ է հանգստանալու:
 Վարպետ ու բանվոր, չյուրքանչյուրն իր մասում, բանում է բարեխիղճ, և օրեցօր բարձրանամ է շենքը։ Բայց հարուստ մարդուն թվամ  է թե գործը շատ թույլ է առաջ գնում, շենքը դանդաղ է բարձրանում։ Նա այնպես է  զգում, որպես թե օրը շատ կարճ է, սովորական օրերից շատ կարճ- հազիվ լուսացած՝   կեսօր  է  դառնում,  բանվորների ճաշվա   հասագստաժամը,   և հանկարծ  եկեղեցու  երեկոյի  զանգերը  հնչում  են,   արևը  շտապ մայրամուտ է գլորվամ։  

воскресенье, 25 октября 2015 г.

Երջանկության իմաստը

Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:

     Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:
Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը
խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց
նրա աչքերին ու ասաց.
-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան:
Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը
պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ
անպատասխան:

воскресенье, 18 октября 2015 г.

Հայրենագիտություն. արձակուրդային առաջադրանք

Առաջադրանքի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 18-27:
Սիրելի՛ սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Ճիշտ ժամանակն է ձեր ընտանիքների մասին ավելի մանրամասն պատմելու: 

Ընտանեկան ավանդություններ: 
Անընդհատ լսում ենք ,,մեր տանն այդպես է ընդունված,, կամ ,,մեզ մոտ դա ավանդույթ է,, արտահայտությունները: Ինչ-որ բան անել միասին, ինչ-որ յուօրինակ ձևով նշել տոները, որևէ առանձնահատուկ ճաշատեսակ պատրաստել ծննդյան օրը. յուրաքանչյուր ընտանիքում կան նման ավանդույթներ: Դրանք անհրաժեշտ են, որովհետև առանց դրա չի կարող լինել երջանիկ ընտանիք:

среда, 14 октября 2015 г.

Մակավարժական աշխատողների աշնանային ինքնակրթության դպրոց

19.10.2015

09:00-09:30 պարատուն Մարմարյա սրահում
09:30-10:00  ընդհանուր պարապմունք
10:00-11:00 խորհրդատվության ժամ. ,,Մեղու,, մրցույթի նախապատրաստական աշխատանք
11:00-12:00  մարզական պարապմունք
12:00-12:30 օրվա լուսաբանում սովորողների հետ
12: 30-13:00  ընդմիջում
13:00-13:30  ներսի ծաղիկների խնամք
13:30-15:00 աստվածաշնչյան ընթերցումներ


20.10.2015
09:00-09:30 պարատուն Մարմարյա սրահում
09:30-10:00  ընդհանուր պարապմունք
10:00-11:00   դասասենյակի մաքրման աշխատանքներ
11:00-12:00   մարզական պարապմունք. հեծանիվ
12:00-12:30    նոյեմբեր ամսվա նախագծերի ձևակերպում
12:30-13:00     ընդմիջում
13:00-14:00     սովորողների հետ հեռավար աշխատանք
14:00-15:00    արտթերապիայի աշխատանք Զառա Ոսկանյանի հետ

понедельник, 12 октября 2015 г.

Աշնանային ուսումնական արձակուրդ /առաջադրանքներ/

Իրականացավում է աշնանային ուսումնական արձակուրդի ընթացքում՝ հոկտեմբերի 19-25:
Առաջադրանքները նախատեսված են 5-6-րդ դասարանի սովորողների համար:

Առաջադրանքներ
  • Բլոգումդ հետաքրքիր պատումի, ռադիոնյութի կամ տեսանյութի միջոցով ներկայացրո՛ւ, թե արձակուրդի ընթացքում ինչ ուսումնական հայրենագիտական ճամբարի կամ ճամփորդության ես մասնակցել:  Եթե ընտանիքիդ հետ ես այցելել որևէ վայր / գյուղ, այլ քաղաք, կինոդիտման, և այլն/ պատմի՛ր այդ մասին: 

понедельник, 5 октября 2015 г.

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը

Սիրելի ճուտիկ, շատ լավ է, որ դու քեզ լիովին երջանիկ ես զգում, բայց դու գիտես նաև , որ ես առանձնապես չեմ հավատում երջանկությանը: Դժբախտությանը՝ նույնպես: Թե մեկը, թե մյուսը լինում են ներկայացումներում, կինոներում և գրքերում, իսկ կյանքում իրականում դա գոյություն չունի:
Ես հավատում եմ այն բանին, որ ապրում ես այնպես, որքան դրան արժանի ես (քո տաղանդով ու մարդկային հատկություններով), իսկ երբ չես անում այն, ինչ պետք է, ապա դրա համար հատուցում ես կրկնակի…

вторник, 29 сентября 2015 г.

Գրաբարյան օրեր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 1-7
Նախագծի մասնակից սովորողներ ՝                               5-6-րդ դասարաններ

Նախագծի նպատակը
  • Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ,,Գրաբարյան օրեր,, նախագծին
  • Հետաքրքիր տեքստերի միջոցով ծանոթացում գրաբարին
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների ամրապնդում

Առաջադրանքներ
Կարդա՛ տեքստը
                                               Որսորդն եւ կաքաւ

Որսորդն կալաւ կաքաւ մի և կամէր զենուլ: Ասէ կաքաւն. ,,Մի սպանաներ զիս, զի ես խաբեցից զըբազում կաքաւս եւ արկից յակնատս քո,,: Ասէ որսորդն. ,,Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի ըսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ,,:

Մարդկային կատակերգություն /Վ. Սարոյան/

Գլուխ տասներորդ. ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ
Իթաքայի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի վազքուղիներում դրված էին երկու հարյուր քսան յարդ մրցավազքի արգելքները։ Չորս տղաները մարզվում էին։ Բոլորն էլ, ուժերը ճիշտ բաշխելով և թռիչքներ կատարելով ըստ կանոնների, լավ վազեցին։ Մարզիչ Բայֆիլդը խրոնոմետրը ձեռքին մոտեցավ հաղթողին։
— Այս անգամ ավելի լավ էր, Էքլի— ասաց նա մի տղայի, որը, անշուշտ, անշնորհք տղաներից չէր, բայց, այնուամենայնիվ, այնքան էլ արտակարգ չէր։ Նա ուներ ինքնավստահ շարժուձևերը այն մարդու, որի ընտանիքը տասնամյակների ընթացքում ոչ միայն չի զգացել ապրուստի, հագուստի և բնակարանի նեղություն, այլև, ընդհակառակը, առիթը ներկայանալու դեպքում, իրեն նման ուրիշ բախտավոր ընտանիքների հյուրասիրել է։
— Դեռևս շատ բան ունես սովորելու,— ասաց մարզիչը տղային,— բայց կարծում եմ, որ կկարողանաս այսօր շահել մրցույթը։
— Կաշխատեմ, սըր,— ասաց տղան։

понедельник, 28 сентября 2015 г.

Չինական պոեզիա

Անտառում
Ծառերն են սառչում,
Աշունը շնչեց լեռներից:
Ցրվում է ամպը,
Լուսավոր է տարածքը գետի:
Անտառի թավուտում
Թափառում եմ հիմա միայնակ:
Ո՞ւմ հետ որոնեմ
Ուշացած ծաղիկը աշնան:

Լեռնային տնակը
Գնում եմ ես, գնում անվերջ
Այս լեռնային կածանով թեք,
Կարկաչում է առվակը ժիր,
Ջուրն է երգում ամենուրեք:
Սաղարթներից շրշյունն աշնան
Շան կլանչին է խառնվում,
Ու սոսյաց մեջ, ամպի տակից
Տան կրակն է փայլում հեռվում…

вторник, 22 сентября 2015 г.

Կոմիտաս /առաջադրանքների մեդիափաթեթ/

Դիտակ
Դու ինչեր ես տեսնում, ինչեր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին է աներևույթ , անգիտակ. 
Երկնի օրը քեզանով ենք կատարում, 
Երկնի խորը քեզանով ենք պատառում: 

Դարձի՛ր, դարձի՜ր, ով իմ դիտակ լուսածին,
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթիր, զարթիր, ով իմ գիտակ հուսածին՝ 
Մտքի, հոգու, սիրո քնար լարելով:  /Կոմիտաս/

2. Բացատրի՛ր բառերը՝ դիտակ, աներևույթ, անգիտակ, պատառում, քնար, հուսածին:
3. Բացատրի՛ր վերնագիրը:
4. Գրավոր ներկայացրո՛ւ , թե ինչ է ասվում բանաստեղծության մեջ:
5. Ըստ բանաստեղծության գրի՛ր դիտակի հատկանիշները /ինչպսին լինելը/:
6. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և բացատրի՛ր:
7. Բանաստեղծության մեջ կանաչ գույնով ներկի՛ր մեկ կոչական նախադասություն:


вторник, 15 сентября 2015 г.

Բարձունքի հաղթահարում. Մայրավանք

Սեպտեմբերի 26-ին ,,Բարձունքի նվաճում,, նախագծով կազմակերպվում է հայրենագիտական արշավ:

Հաղթահարելու ենք Սոլակ գյուղի մոտ գտնվող բարձունքը, որի վրա կառուցված է Մայրավանքը:
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Բջնի-Սոլակ-Մայրավանք-Երևան:

Կարող են մասնակացել կրտսեր և միջին տարիքի սովորողները:
Արշավի նպատակը
  • Ճանաչել հայրենիքի մի հատվածը
  • Ուսումնասիրել և հետազոտել տեղանքը
  • Ռադիոաշխատանք, բանահավաքություն
  • Հրազդան գետի հիմնախնդրի ուսումնասիրություն

Անհրաժեշտ իրեր
Հարմար և թեթև ուսապարկ
Սնունդ, բրդուճներ, ջուր
գլխարկ, ակնոց
տաք վերնահագուստ
ֆոտոխցիկ

понедельник, 14 сентября 2015 г.

Մանրամասներ Սարոյանի կյանքից

Վիլյամ Սարոյանի մասին, թվում է, հայտնի է ամեն ինչ: Բոլորը գիտեն նրա մասին նույն տեղեկությունները. Վիլյամ Սարոյան` ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող, մարդասեր: Սակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Վիլյամ Սարոյանն առաջինն է: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից: 
Սարոյանը ծնվել է 1908 թ-ին, Կալիֆորնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը.ՙՄանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել:Մայրս նախատեց ինձ` ասելով`” Դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս” : Ես դադարեցի լաց լինել” : Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը,,:

воскресенье, 13 сентября 2015 г.

Հանրագիտարան. երեք ռեակցիա

Երեք ռեակցիա:  Կենսաբան Անրի Լաբորը իր ,,Գովք փախուստին,, գրքում գրում է, որ փորձության ժամանակ մարդն ունի երեք ընտրություն. 1. Պայքարել, 2. Ոչինչ չանել, 3. Փախչել:
Պայքարել: Սա լիովին բնական և առողջ ռեակցիա է: Մարմինը հոգեսոմատիկ վնասվածքներ չի ստանում: Ստացած հարվածը վերափոխվում է հասցված հարվածի: Բայց նման վերաբերմունքն ունի մի քանի անհարմարություն: Մարդն ընկնում է կրկնվող ագրեսիայի զսպանակի մեջ: Ի վերջո հայտնվում է ուժեղ որևէ մեկը և ձեզ խորտակիչ հարված է հասցնում:

среда, 9 сентября 2015 г.

Դպրոց-պարտեզի արտմիջավայրը

Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝    5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը
  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու և արդյունքը ներկայացնելու հմտության ձևավորում
  • Մեդիահմտությունների ամրապնդում

Նախագծի իրականացման ընթացքը
Ակնհայտ է, որ կրթահամալիրի միջավայրը միանգամայն տարբեր է, գրավիչ և չկրկնվող: Տվյալ դեպքում կենտրոնանում ենք միայն Դպրոց-պարտեզի մասնաշենքի վրա: 
Նախագծի արդյունքում պատրաստվելու են տեսանյութեր և ձայնագրություններ, որտեղ ներկայացվելու է, թե ինչպսին է դպրոցի միջավայրը, ովքեր են ստեղծում այն, ինչպիսին կուզեին տեսնել մյուսները և այլն:  Թափանցելու ենք յուրաքանչյուր անկյուն:

Արդյունքը կտեղադրվի սովորողների բլոգներում և ենթակայքում: 

понедельник, 7 сентября 2015 г.

Բարձունքի նվաճում / հայրենագիտական նախագիծ/

Նախագծի իրականացման օրը՝  սեպտեմբերի 19-20

Նախապատրաստական աշխատանքների ժամանակահատվածը՝  սեպտեմբերի 14-19
Նախագծի մասնակիցներ՝  5-6-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության երթուղին ՝  Երևան-Սևան-Դիլիջան- Թթուջուր-Ծակ քար- Աղավնավանք-Ճամբարակ-Շորժա-Սևան-Երևան: