суббота, 27 мая 2023 г.

Մեռյալների գիրքը

Գլուխ երկրորդ
Օրվա ելքի և մահվանից հետո եղող կյանքի ասույթ:
Ասում է Ն-ն:
-Օ՜, միակը, ով դուրս է գալիս լուսնի պես: Օ՜, միակը, ով փայլում է լուսնի պես: Թող Ն-ն դուրս գա քո այդ ամբոխի հետ: Նրանց փրկիչը, արևային լույսի մեջ, բացում է նրանց առաջ Դուատը: Ահա ն-ն դուրս է գալիս ցերեկը, որպեսզի անի այն, ինչ կարող է ցանկանալ կյանքում:

воскресенье, 21 мая 2023 г.

Միջին դպրոցի TV նախագծերը․ կլոր սեղան


Սիրով հրավիրում ենք Միջին դպրոց՝ մասնակցելու «Միջին դպրոցի TV նախագծերը» կլոր սեղանին։ 

Օրը՝  մայիսի 23
Ժամը՝ 11: 30
Վայրը՝ Միջին դպրոցի բնագիտության լաբորատորիա
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հրավիրված հյուրեր, այլ ցանկացողներ

Թեմա՝ Միջին դպրոցի TV նախագծերը։ 
Բովանդակությունը՝
  • Հավաքից հավաք TV նախագծերի իրականացրած գործունեությունը, 
  • TV նախագծերի առանձնահատկությունները, նպատակը, 
  • Հետագա զարգացումը, շարունակականությունը, 
  • Հարց ու պատասխան․ պատասխանում ենք հյուրերի հարցերին։ 

Կլոր սեղանը վարում են՝ Մարի Համբարչյանը, Աստղիկ Ալեքսանյանը, Տաթև Մամիկոնյանը

Ներկայացումներ 

четверг, 18 мая 2023 г.

Մայիսյան հավաք․ ամսագրի և ռադիո նախագծերի ներկայացում

Մայիսյան հավաք
Մայիսի 19, 13:30, ,,Տիգրան Հայրապետյան,, ընթերցսարահ

,,Պատուհան,, ամսագիր 
Թարգմանչական-ստեղծագործական ամսագիր 
Ներկայացվող նյութը՝ այստեղ։
Ներկայացնում են՝ Մարի Համբարչյանը, Մանե Հովսեփյանը, Գուրգեն Աբրահամյանը


Հեքիաթասեր ռադիո
Ռադիոյի ստեղծող և աշխատանքների համակարգող՝ Անի Մինասյան
Ներկայացվող նյութը՝ այստեղ։ 

четверг, 11 мая 2023 г.

Հայր Գորիո

Ափսոս, որ բավական ուշ կարդացի գիրքը: Իրականում սկզբում մի փոքր ձանձրույթ ես զգում, որովհետև, ինչպես հասկացա, Բալզակի մոտ նկարագրությունները շատ երկար են: Հենց այդ նկարագրությունների շնորհիվ էլ կարող ես ամբողջովին պատկերացում կազմել տվյալ ժամանակաշրջանի փարիզյան կյանքի մասին, հստակ տեսնել փողոցները, հասկանալ մարդկանց մտածողությունը: 
Գլխավոր հերոսը հենց ինքը Հայր Գորիոն է, հայր բառի բուն իմաստով, հայր, ով պատրաստ է իր երեխաների համար անել ամեն ինչ:  Առաջին հայացքից կարող է թվալ, որ այս պատմությունը իսկապես հորինված է,սակայն եթե մենք ճիշտ հասկանանք այն, ապա հասկանալի է, որ ցանկացած հայր պատրաստ է ամեն ինչ անել հանուն իր երեխայի: Գիտեմ՝ կլինեն շատերը, որ փաստերով ինձ հակառակը կապացուցեն, բայց ես միևնույնն է կմնամ իմ կարծիքին: 

четверг, 4 мая 2023 г.

Հայոց լեզու

08.05.2023
Առաջադրանքներ ՝

1. 

Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, ի՞նչ պատճառով: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, ինչպիսի՞: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն :  Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

вторник, 2 мая 2023 г.

Ճշմարտության մոլորակը

Այս էջը պատրաստված է պատմության դասագրքից, որով սովորում են Մուն մոլորակի դպրոցներում: Հոդվածը Բրուն անունով մի մեծ գիտնականի մասին է /ասենք, որ բոլոր բառերը վերջանում են ,,ուն,,-ով. այնտեղ, օրինակ, չեն ասում լուսին, ասում են՝ լուսուն, ոչ թե շիլա են ասում, այլ շիլուն և այլն/:  Ահա այդ էջը:

,,Բրունը՝ գյուտարարը, որն ապրել է 2000 տարի առաջ, ներկայումս պահվում է սառնարանում: Նրան կարթնանցնեն 49 000 դար հետո, որպեսզի նորից սկսի ապրել: Նա դեռ գրկանոց երեխա էր, երբ հայտնագործեց ծիածան ստեղծող մեքենա, որն աշխատում էր ջրով և օճառով:  Սովորական պղպջակների փոխարեն նրանից դուրս էին թռչում տարբեր չափերի ծիածաններ. Երբեմն այնքան մեծ, որ կարող էին ձգվել երկնքի մի ծայրից մյուսը: Դրանք ծառայում էին տարբեր նպատակների . այդ ծիածանների վրա նույնիսկ լվացք էին փռում: Դեռ մսուր-մանկապարտեզում երկու փայտե ձողերով խաղալիս նա ձեռքի գայլիկոն հայտնագործեց, որով ջրի մեջ անցքեր էին բացում: Այդ գործիքը բարձր գնահատվեց ձկնորսների կողմից, որոնք այն օգտագործում էին, երբ ձկները խայծը կուլ չէին տալիս:

среда, 26 апреля 2023 г.

Սահյանական ընթերցումներ

Սահյան են ընթերցում 6-8-րդ դասարանի սովորողները․ 

Կարդում ենք Սահյան. 6-րդ դասարան

Կարդալ բանաստեղծությունները և պատասխանել հարցերին։ 
Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
1.Նկարագրիր մայրամուտը:
2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:

понедельник, 24 апреля 2023 г.

Երկու թարմ հուշ

Պատմում է Սահյանի քույրը՝ 91 ամյա Հասմիկ տատը։
1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս՝ Համոյի հետևից և գնացինք դաշտ՝ սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք՝ թոնրատան ծուխը երկինք էր ելել: Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թևին գցած՝ մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած՝ իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց: 
Ասին՝ դուք կերե՞լ եք, ասինք՝ չէ: 
Մայրս ու հայրս լաց եղան: 
Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասեց՝ Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա...

Մայիսյան նախագծեր

Ուսումնական նախագծեր 
  • Ներսես Շնորհալի
  • Կարդում ենք Բակունց
  • Արևմտահայերեն ընթերցումներ 
  • Ռոդարիական օրեր

Ապրիլ ամսվա հաշվետվություն

 Ուսումնական նախագծեր

  • Սահյանական ընթերցումներ
  • Աղայանական ընթերցումներ 
  • Կարդում ենք Շնորհալի։ 

понедельник, 17 апреля 2023 г.

Կարդում ենք Սահյան

Ընթերցե՛ք բանաստեղծությունները և պատասխանե՛ք հարցերին․

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։

Նախագծային աշխատանք

Ուղղություններ 

Եղեգնուհին

Առաջին մաս

Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.

― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։

Որդին ասաց.

― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։

Զարմանում է հայրը և ասում է.

воскресенье, 16 апреля 2023 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ ընթերցվող ստեղծագործություններ

Երկուշաբթի

Ժայռից մասուր է կաթում/ Սահյան

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

пятница, 14 апреля 2023 г.

Առավոտյան ընդհանուր պարապմունք․ 17-21.04.2023

Ապրիլի 17, 09:00
Արևիկ Ներսիսյան համակարգմամբ
Վարում են՝  Մարիա Մարտիրոսյանը,Նարեկ Մանուկյանը
09:15-09:30` Ուրբաթ-համերգի փորձ

понедельник, 10 апреля 2023 г.

Ներսես Շնորհալի

Զարթիք փառք իմ, զարթիք.
և ես զարթեաց առաւօտուց. ալելուիա:

Զարթիք ընդ զուարթունս,
Մանկունք վերինն Սիոնի. ալելուիա:

Զարթիք որդիք լուսոյ
Ի յօրհնութիւն Հօրն լուսոյ. ալելուիա:

Զարթիք փրկեալք արեամբ
Եվ տուք ըզփառս փրկողին. ալելուիա:

Զարթիք փառք իմ, զարթիք

вторник, 4 апреля 2023 г.

Անահիտ


Առաջին մաս

Ա

Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա։ Դա գտնվում էր այժմյան Գանձակի և Շուշվա մեջտեղը՝ Թարթառ գետի վրա։ Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը՝ իր ընդարձակ ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը։ Այդ հինօրյա արհեստական անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով, որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր աշտարակները։ Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր կատարում բնավ այն թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար, որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին։