воскресенье, 1 сентября 2013 г.

Գինին

Մի թագավոր մի որդի ուներ: Նա հրամայեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին:
Մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն: Երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց:
Թագավորի որդին խիստ գինով էր: Նա հարբած դուրս եկավ ընկավ աղբանոցը և մեռավ:
Թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա փակեք և կարասները կոտրատեք: Մի այրի կին մի որդի ուներ: Նա պահեց իր հնձանն ու գինին: Ամեն առավոտ ու երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն:Այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին: Թագավորն առավոտյան հրամայեց՝ եթե իմ առյուծին սպանողը գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի:Եկան այրի կինը և նրա որդին:Թագավորը նրան հարցրեց, թե ինչպե՞ս սպանեցիր առյուծին: Նա ասաց, թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Մայրն ասաց, թե նրան գիշերով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել:Թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք, ոչ թե աղբանոցում մեռնեք:Հեղինակ՝ Վարդան Այգեկցի


4 комментария:

  1. Ответы
    1. Լավն էր, ոչ թե լավներ, սխալ է գրված, անհրաժեշտ է հիշել, որ օժանդակ բայը գրվում է առանձին:

      Удалить
  2. Շատ հետաքրքիր հեքիաթ էր, ինձ դուր եկավ մանավադ այն հատվածը երբ այրի կնոջ որդին
    սպանում էր առյուծին

    ОтветитьУдалить
  3. Շատ հետաքրքիր և շատ լավ առակ էր:

    ОтветитьУдалить