понедельник, 8 февраля 2016 г.

Առաջին կիսամյակի հաշվետվություն /2015-2016 ուս. տարի/

Առաջին կիսամյակը հագեցած էր հետաքրքիր իրադարձություններով և փոփոխություններով: Առաջին անգամ էի որպես հիմնական ուսուցիչ աշխատում Միջին դպրոցում և Դպրոց-պարտեզում:  Տրավա ընթացքում փորձել եմ սովորողներիս հետ անմասն չմնալ ոչ մի նախագծից, հետաքրքիր նախաձեռնությունից, ճամփորդությունից:
Առաջին կիսամյակի նախագծերը և նախագծերի արդյունքները տեղադրված են իմ բլոգում:


Սեպտեմբեր ամսվա նախագծեր
Սեպտեմբեր ամսվա կատարողական
Հոկտեմբեր ամսվա նախագծեր
Հոկտեմբեր ամսվա կատարողական
Նոյեմբեր ամսվա նախագծեր
Նոյեմբեր ամսվա կատարողական
Դեկտեմբեր ամսվա նախագծեր
Դեկտեմբեր ամսվա կատարողական
Առցանց ուսուցման հաշվետվություն

Նախագծերը հիմքում կրթահամալիր ուսումնական օրացույցն է: Յուրաքանչյուր նախագծի մեջ ներառված է նաև նախագծի ընթացքում ստեղծված արդյունքը: Առանձնացնեմ մի քանի նախագիծ, որոնք իմ կարծիքով առավել հաջողված են եղել: Դեկտեմբերին իրականացրել ենք ,,Հեքիաթի օրեր,, նախագիծը: Սովորողների հետ կարադացել, քննարկել և վերլուծել ենք բարբառային հեքիաթներ: Արդյունքում պատրաստվեցին աուդիոնյութեր, հետաքրքիր տեսանյութեր:
,,Գրաբարյան օրեր ,, նախագիծը սովորողների մոտ գրաբարի հանդեպ հետաքրքրության խթանման մի քայլ էր: Կարդացինք գրաբարյան տեքստեր, բացատրեցինք, թարգմանեցինք և ձայնագրվեցինք:
,,Իսահակյանի օրեր,, նախագծի ընթացքում մեզ համար բացահայտեցինք մի շարք նոր ստեղծագործություններ, որոնք մտորելու տեղիք տվեցին:
Տարվա ընթացքում մասնակցել եմ ,,Սեբաստացի,, ռադիոյի աշխատանքներին, եղել եմ խմբագիրներից մեկը, պատրաստել եմ ռադիոնյութեր:
Սովորողների հետ կատարել ենք թարգմանական աշխատանքներ, թարգմանություններն ընդգրկաված են ամսական հաշվետվություններում:
Մասնակցել եմ նաև ամենշաբաթյա սեմինարներին, մեդիաուրբաթներին և ,,Աստվածաշնչյան ընթերցումներին,,:



Комментариев нет:

Отправить комментарий