Ժամանակի հետ փոխվում և զարգանում են ուսումնական գործիքները, ուսուցման միջավայրը, ուսումնական գործունեության կազմակերպումը: Ստեղծագործ մտքի շնորհիվ ոչ մի տարի նույն ծրագրով չենք աշխատում, այլ փնտրում ենք նոր և ավելի հետաքրքիր լուծումներ, գաղափարներ, նախագծեր:
Տեխնոլոգիական զարգացումը նպաստավոր է ուսուցման համար, որովհետև հեշտացնում և ավելի հարմարավետ է դարձնում ուսումնական գործունեությունը: Անհրաժեշտ է նորագույն տեխնոլոգիաները ճիշտ և ուսումնական նպատակներով օգտագործել: Պետք է քայլել համընդհանուր զարգացմանը զուգահեռ՝ ինքանկրթվելով, կատարելագործվելով և ուսումնական գործունեության նոր ու արդյունավետ ուղիներ փնտրելով:
Տեխնոլոգիական զարգացումը մեծապես ազդում է մայրենիի ուսուցման վրա և ավելի հեշտացնում:
Առաջիկայում նախատեսում եմ շարունակել երկու երկարաժամկետ նախագծերի աշխատանքները: Բնականաբար, այդ նախագծերը ժամանակի ընթացքում որակական և կազմակերպման փոփոխություններ են կկրեն:
1. Թարգմանություններ
2. Ուսումնական ռադիո
Զարգացման նոր փուլ կապրի և ավելի համակարգված կդառնա ռադիոթատրոնների և աուդիոնյութերի պատրաստումը: Սա անկախ բնույթ չի կրում և կապված է իրականացվող նախագծերի հետ: Սակայն ինքնին դառնում է նաև առանձին և ծավալուն նախագիծ-աշխատանք: Արդյունքում լիարժեք օգտագործվում են մեդիամիջոցները:
Հայրենագիտական արշավներ, դասեր թանգարաններում,ընթերցումներ բնության գրկում և այգիներում:
Սա ուսումնական գործունեության կազմակերպման նոր ձև է, որը կարող է անընդհատ զարգանալ: Գաղտնիք չէ, որ դասարանում կարդալուց, սովորելուց և ուսումնասիրելուց զատ, սովորողին հսկայական գիտելիք է տալիս նաև թանգարաններ այցելելը, որը սերտ կապ ունի մայրենիի դասաժամերին իրականացվող նախագծերի հետ: Բացի այդ, ուսումնական գործունեության նման կազմակերպումը ավելի հետաքրքիր է սովորողին և ավելի արդյունավետ:

Комментариев нет:
Отправить комментарий