Բնագիտա-տախենիկական ստուգատեսի ընթացքում հանդիսացաել եմ Վանաձորից և Գավառից ժամանած մասնակից խմբերի ընդունելության պատասխանատու: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի խումբը /8 սովորող, 1 ուսուցիչ/ կրթահամալիր ժամանեց փետրվարի 9-ի երեկոյան: Տեղավորվեցին Հիմնական դպրոցի կրթական փոխանակումների կացարանում: Գավառի ռոբոտաշինության խմբակը՝ թիվ 2 դպրոցից /6սովորող, 1 ուսուցիչ/ մեզ միացավ փետրվարի 11-ին:
Ստուգատեսի մասնակից խմբերը ներկա եղան մի շարք սեմինարների և վարպետության դասերի: Բաց դասերի ժամանակ գործնական աշխատանք կատարեցին կրթահամալիրի սովորողների հետ:
Փետրվարի 10-ին կազմակերպել ենք հայրենագիտական-ուսումնական ճամփորդություն դեպի Էջմիածին, որի ընթացքում այցելեցինք Մայր Աթոռ, Գայանե, Հռիփսիմե եկեղեցիները: Հաջորդ օրը Գավառի ռոբոտաշինության խմբակի սովրողները և ուսուցիչը՝ իմ ուղեկցությամբ, ստուգատեսի կրթահամալիրյան մասնակիցների հետ այցելեցին նուրբ օրգանական քիմիայի և դեղագործության ինստիտուտ. շրջեցինք լաբորատորիաներով: Վանաձորի ավագ դպրոցի խումբը Գնելի Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Աշտարակի Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ:
Երկու խմբերն էլ եղան Աստղացուցարանում և արտահայտեցին իրենց հիացմունքը:
Վանաձորի ավագ դպրոցի խմբին հրաժեշտ տվեցինք հինգշաբթի օրը, սովորողները և ուսուցիչուհին իրենց շնորհակալությունը հայտնեցին՝ ընդունելության համար: Հուսով ենք՝ էլի կհանդիպենք:
Փետրվարի 12-ին Գավառի ռոբոտաշինության խմբակի սովորողները ցուցադրության ժամանակ ներկայացրեցին իրենց աշխատանքները և դիտեցին մյուս խմբերի ռոբոտները: Բավականին հետաքրքիր աշխատանքներ կային, ինձ զարմացրեց 5-րդ դասարանցիների ներկայացրածները և ինքանշեն փայտանկարչության գործիքը:
Ցուցադրությունից հետո մասնակցեցինք մեդիաուրբաթին, որից հետո հրաժեշտ տվեցինք նաև Գավառից ժամանած մասնակիցներին:
Տաթև Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий