Նախագծի իրականացման ժամանակը՝ մայիսի 27-28
Նախագծի մասնակիցներ՝ 5-6-րդ դասարանի սովորողներ
Իրականացման վայրը՝ Վայոց Ձոր, Հերհեր գյուղ
Ճամփորդության երթուղին՝ Երևան-Արենի-Հերհերի ջրամբար- Ս. Գևորգի աղբյուրներ- Քաշավանք-Չիք վանք-Գագիկի բերդ-Հերհերի ջրվեժ-Քարավազի ջրվեժ-Երևան:
Նպատակը՝
1. Հետազոտել և ուսումնասիրել տեղանքը, աշխարհագրական դիրքը, ժողովրդական ավանդույթները
2. Հայրենասիրության գործնական դրսևորում. տոնը բարձունքում
Նախագծի ընթացքը
1. Ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով:
2. Նախանական առաջադրանքների կազմում, հետազոտական աշխատանքի բաժանում:
3. Նախնական հետազոտական աշխատանքի հրապարակում բլոգներում:
4. Ճամփորդության ավարտից հետո արդյունքների մշակում և հրապարկում:
Նախագծային առաջադրանքներ, ուղղորդող հարցեր
1. Ճամփորդության երթուղու կազմում google map քարտեզի օգնությամբ:
2. Վայոց Ձոր մարզի ուսումնասիրություն. քաղաքները, հայտնի բարձունքները, մշակութային վայրերը:
3. Արփա գետը. ի՞նչ բնապահպանական խնդիրներ ունի այսօր, որտեղից է սկիզբ առնում և ավարտվում:
4. Քաշավանք և Չիքի վանք. տեղեկություններ, անվանումների բացատրություն:
5. Կապույտ կամ Գագիկի բերդ. պատմության ուսումնասիրություն:
6. Հերհերի ջրվեժ, Քարավազի ջրվեժ
Ակնկալվող արդյունք՝
1.Տեսանյութերի ստեղծում, ուսումնական նյութերի պատրաստում նոր բացահայտած վայրերի վերաբերյալ:
2. Սովորողների տպավորությունների ներկայացում բլոգներում:
Ճամփորդության օրակարգը՝
27.05.2016թ.
08:30 — մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
10:30 — կանգառ Արենի, Նորավանքի խաչմերուկ, Արփա գետի մոտ
12:00- կանգառ Հերհերի համանուն գետի վրա կառուցված ջրամբարի մոտ
12:30 — ժամանում Հերհեր գյուղ, այցելություն Հերհերի միջնակարգ դպրոց
14:00 –17:30 այցելություն ջրաերկրաբանական հուշարձան հանդիսացող «Բազմաղբյուր» աղբյուրներ, որն անվանում են նաև սբ. Գևորգի աղբյուրներ, քայլարշավ 13-րդ դարի վերջում կառուցված սբ. Սիոն անապատ (Քաշավանք) և սբ. Գևորգ (Չիքի վանք):
18:00 –Հերհեր՝ տեղավորում նույն դպրոցի սովորողների տներում
19:00 — ընթրիք
21:00 — օրվա քրոնիկոն
22:00 – քուն

28.05 2016թ.
08:30 — վեր կաց, հիգիենայի ժամ
09:00 — նախաճաշ
09:30 – այցելություն Կապույտ, կամ ինչպես տեղացիներն են անվանում՝ Գագիկի բերդ:
11:00 — քայլարշավ դեպի Հերհերի ջրվեժ, որը գտնվում է գյուղից մոտ 2.5 կմ հյուսիս, այնուհետև Քարավազի ջրվեժ
13:30 — բնապահպանական քայլարշավ Արփա գետի երկայնքով, ճաշ Արփա գետի ափին
15:00 – մեկնում
17:30 – ժամանում Երևան

Անհրաժեշտ իրեր՝
- Ուսապարկ
- Առաջին օրվա սնունդ՝ բրդուճներ՝ չփչացող մթերքներով:
- Ջուր 1լ.
- Հարմար ուսապարկ՝ երկու ուսով, քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
- Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ)
- Հագուստ 2 օրվա համար (գիշերազգեստ, հողաթափ)
- Անկողնու սպիտակեղեն՝ սավան, ծածկոց, բարձի երես, քնապարկ:
- Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ:
- Սպորտային ամուր կոշիկ, լողազգեստ, լրացուցիչ հագուստ
- Անձնական թվային միջոցներ (համակարգիչ, տեսախցիկ, պլանշետ)
Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ : Արգելվում է նաև կեղտոտել
տարածքը:
Արշավականը
պետք
է
ենթարկվի
ընդհանուր
կանոնակարգին,
առավոտյան
չուշանա,
չվախենա
և
ժպիտով
հաղթահարի
բարձունքը:
Նախագիծն իրականացվում է Անահիտ Եղյանի հետ համատեղ:
Նախագիծն իրականացվում է Անահիտ Եղյանի հետ համատեղ:
Комментариев нет:
Отправить комментарий