Դպրոց մտնելուց առաջ որոշեցի մի փոքր պտտվել այգում. հիացա կանաչ և փարթամ բուսականությամբ, շնչեցի Մայր դպրոցի մուտքի վարդերի հոտը և հավաքեցի ճանապարհին հանդիպած աղբը՝ թղթերը, տարբեր տուփեր, մի քանի տոպրակ: Ժամը 09:00-ին դպրոցում էի: Առաջին այցելուին երկար չսպասեցի: Բորիկյան Լևոնը հետաքրքրվում էր քոլեջի մեկամյա կրթությամբ. ուղեկցեցի քոլեջ :
Կրթահամալիրում շարունակվում էր աշխույժ եռուզեռը. սիրով մասնակցեցի ճամբարականների առավոտյան պարապմունքին: Մարզադաշտերը ևս ազատ չէին. սովորողների մի խումբ մարզվում էր:
Որոշ ժամանակ անց եկավ տիկին Լուսինեն, ով մեր դպրոցն էր ավարտել 1997 թվականին , իսկ հիմա ցանկանում էր կրթահամալիր տեղափոխել իր երկու երեխաներին: Նա սիրով խոսեց դպրոցի մասին և հիշեց իր ուսումնառության տարիները՝ փաստելով , որ կրթահամալիրը շատ է փոխվել:
Օրվա ընթացքում զանգել և հետաքրքրվել են ավագ դպրոցում իրականցվող ծրագրերի, տրանսպորտի գործունեության և ուսումնական վճարի մասին: Բոլորի հետ եղել եմ բարեհամբույր և տվել եմ սպառիչ պատասխան:
Քիչ անց եկավ Կոմանսկայա Ալեքսանդրիայի ծնողը և կնքեց ուսումնառության պայմանագիր: Այցելեցին նաև ավագ դպրոցի պայմաններին ծանոթանալու համար. պայմանգրերը կնքեց և դպրոցը ներկայացրեց Սարգսյան Լուսինեն:
08.08.2016

Комментариев нет:
Отправить комментарий