Նախագծի իրականացման ժամանակը՝ սեպտեմբերի՝ 6-16
Նախագծի մասնակիցները՝ 7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝
Նախագծի ընթացքը՝
Կարդա՛ ,,Ես,, պատմվածքը
Նախագծի մասնակիցները՝ 7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը՝
- Բանավոր խոսքի զարգացում
- Ստեղծագործական մտածողության խթանում
- Պատկերավոր մտածողություն զարգացում
- Բառապաշարի հարստացում
Նախագծի ընթացքը՝
- Պատմվածքի ընթերցում-քննարկում
- Ստեղծագործական աշխատանքի իրականացում
- Սովորողների տպավորությունների և առաջարկությունների գրանցում
- Նախագծի թեմայով պատրաստված նյութերի հրապարակում բլոգում, ենթակայքում:
Նախագծի արդյունքում կստեղծվեն բլոգային վերլուծական-ստեղծագործական նյութեր:
Կարդա՛ ,,Ես,, պատմվածքը
Առաջադրանքներ
1. Բացատրի՛ր բառերը՝ սկեպտիկ, նորաբողբոջ, կենսաթրթիռ, կարեվեր, անարգել, անհագուրդ, կայծակնահար:
2. Բացատրի՛ր լակոնական հեռագիր արտահայտությունը, ո՞րն է լակոնիկ ոճը: Ստեղծագործական աշխատանք՝ ներկայացնել առօրյա որևէ դեպք, իրադարձություն լակոնիկ ոճով:
3. Տղային Ա. բնութագրի՛ր, Բ. մեղադրի՛ր, Գ. արդարացրու:
4. Աղջկան Ա. մեղադրի՛ր, Բ. արդարացրու. Գ. բնութագրի՛ր:
5. Ո՞վ է մեղավոր տղայի այդ վիճակի համար.
Ա. տղայի կարծիքով
Բ. քո կարծիքով:
6. Օգտագործելով պատմվածքի բառերը՝ նկարագրի՛ր աղջկան: Փորձիր ներկայացնել աղջկա գրական դիմանկարը:
7. Քննարկիր հըատվածները՝
1. Ու սկսեցի այդ պատճառը որոնել սիրածս աղջկա դավաճանությունից դուրս, որոնել իմ էության մեջ, որովհետև անկարելի էր, որ ես այդ աստիճան ընկնեի, եթե անկմանս սաղմերը չկրեի ինքս իմ մեջ։ Բայց որո՞նք էին այդ սաղմերը, որտեղի՞ց էին ընկել իմ մեջ, ի՞նչ էր նրանց արմատը
2. Եվ իմ ամբողջ տրագեդիան այն էր, որ ես լիովին զգում ու գիտակցում էի այդ սոսկալի անկումը, բայց ելնել այդ տիղմից անզոր էի. ճահիճն արդեն ինձ շատ էր ծծել իր խորքը։ Եվ մի անգամ, որ խաչ էի քաշել ինձ վրա, հարություն առնելու այլևս անկարող էի զգում ինձ։
3. «Ես չկամ, թող ինձ հետ նա էլ չինի»,— ասացի ես ու մի օր վեր կացա, թողի համալսարանն էլ, դիսերտացիան էլ, ամեն բան և եկա վճիռս իրագործելու։
Կարդա՛ ,,Նա,, պատմվածքը:
Առաջադրանքներ
1. Բացատրիր հետևյալ բառերը՝ անհուն, ականակիտ, անբռնազբոսիկ, սիրակեզ, ընկղմվել,
գոթական,
անանց,
պարուրել,
տրուբադուր,հրացայտ,
անձեռակերտ,
ծնրադրել:
2. Բացատրիր արտահայտությունները՝
1.ամբողջ էությամբ լսողություն դարձած
2.սրտի լարերի վրա են նվագում
3.սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ
3.Վերլուծի'ր հետևյալ հատվածը.
— Ես շատ հպարտ եմ, սինյորինա։
— Իմ անունը Ջուլիետտա է։
— Ես հպարտ եմ, սիրուն Ջուլիետտա։
— Մենք չենք խլի քո հպարտությունը, Անտոնիո։
— Կխլեք․ երբ ինձ մի կտոր հաց տաք։
Ջուլիետան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից։ Բայց իսկույն էլ նորից մոտեցավ պատուհանին։
4. Վերլուծի'ր հետևյալ հատվածը.
Ես մոռացա ձեզ, այո՛. բայց, ինչպես երևում է, դուք մոռացել եք այն անդունդը, որ մեզ բաժանում էր իրարից։ Դուք վերևն էիք,— ես ներքևը, և այդ ձեզ իրավունք էր տալիս արհամարհանքով նայելու դեպի ներքև։ Բայց դուք հաշվի
չէիք
առել,
որ ներքև գտնվողները
երբեմն
թևեր
են
առնում,
թռչում
վերև,
և,
վրիժառության
զգացումով
լեցուն։
5. Ջուլիետայի նկարագրությունը համեմատի՛ր <<Ես>>-ի հերոսուհու
նկարագրության
հետ:
6. Ո՞ր պատմության մեջ է պատմողի լեզուն ավելի պատկերավոր, ինչո՞ւ:
7. Ջուլիետային.
մեղադրի'ր (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)
արդարացրո'ւ (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)
բնութագրի'ր (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)
8. Բնութագրի՛ր Անտոնիոյին:
9. Մեկ բառով բնութագրի՛ր նրան:
10. Ո՞ւմ կամ ի՞նչն ես համարում Անտոնիոյի և Ջուլիետայի բաժանման պատճառը:
11. Քեզ համոզո՞ւմ է պատմության այսպիսի ավարտը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
12. Վերև-ներքև. ի՞նչ է դա քո պատկերացմամբ: /Ստեղծագործական աշխատանք/:
Комментариев нет:
Отправить комментарий