воскресенье, 21 августа 2016 г.

,,Արևիկ,, թարգմանչական բլոգ. նախագիծ, շարունակություն

                                             Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ 6-7 -րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ
Նախագծի նպատակը՝
  • Սովորողների մոտ զարգացնել թարգմանական հմտություններ
  • Հմտանալ լեզուների մեջ
  • Կատարել թարգմանական-խմբագրական աշխատանք
  • Հարստացնել բառապաշարը
  • Զարգացնել գրավոր խոսքը
  • Սովորողներին ինքնուրույն աշխատանք/նյութի, թեմայի ընտրություն, թարգմանություն/ կատարելու հնարավորություն տալ
Անցած  տարվա աշխատանքը 

Արդեն մեկ տարի ,,Արևիկ,, թարգմանչական բլոգն իրականացնում է իր գործունեությունը:  Այդ ընթացքում բլոգում տեղադրվել է 25 թարգմանություն: Թարգմանական աշխատանքներին մասնակցել են 10 -ից ավել սովորողներ: Հիմնականում թարգմանել ենք առակներ և կարճ պատմություններ: Մասնակցել ենք Թարգմանչական ստուգատեսին և ստացել խրախուսական մրցանակ:

Նախագծի իրականացումը 2016-2017 ուս. տարում

Նախագիծն առաջին հերթին հնարավորություն է տալիս, որպեսզի սովորողներն ինքնուրույն աշխատանք իրականացնեն, ինքնադրսևորվեն՝ ինքնուրույն ընտրեն թարգմանվող նյութը, թեման, լեզու , թարգմանեն և ինքնուրույն տեղադրեն մեր բլոգում: Ըստ այդմ՝ աշխատանքները իրականացվելու են երկու ուղղությամբ՝
  • սովորողների առաջարկած և թարգմանած նյութեր 
  • իմ ընտրած նյութերը
Թարգմանելու նյութ ընտրելիս հաշվի ենք առնում նյութի՝ 
  • թարգմանված չլինելը
  • ընթերցողի համար հետաքրքիր լինելը:

Աշխատանքի ընթացքը
Ընտրում ենք թարգմանվող նյութը և քննարկում-թարգմանում: Այնուհետև, որոշակի խմբագրական աշխատանքից հետո սովորողներից մեկը ամբողջական աշխատանքը տեղադրում է բլոգում:
Նախատեսում ենք թարգմանել ոչ միայն առակներ ու կարճ պատմություններ, այլ նաև պատմվածքներ և մատչելի վիպակներ:


Комментариев нет:

Отправить комментарий