Մասնակիցներ ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ
Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Նախագծի նպատակը՝
- սովորողների ստեղծագործական մտքի զարգացում,
- ինքնուրույն աշխատելու, առաջարկելու կարողությունների զարգացում,
- ստեղծագործությունը սցենար դարձնելու, մշակելու հմտությունների ձևավորում,
- բեմադրական աշխատանք կատարելու կարողությունների ներդնում,
- գրական ճաշակի ձևավորում:
Նախագծի ընթացքը
Հեքիաթների, փոքրիկ ստեղծագործությունների ընտրություն
Մշակում, սցենարի կազմում
Բանավոր խոսքի մշակում
Ներկայացման փորձեր
Ամբողջական ներկայացում, հյուրախաղեր
Այցելություններ այլ դպրոցներ, նախակրթարաններ:
Համագործակցային աշխատանք
Կերպարների պատրաստում. համագործակցում ենք տեխնոլոգիայի ուսուցչի հետ:
Ընթացիկ աշխատանք. Աղայանի մանկական պատմվածքների ընթերցում, թատրոնի պատրաստում: Պատրաստի թատրոնը կցուցադրենք, նախակրթարանի խմբերում:
Արդյունքում կստեղծվեն թղթե թատրոն-ներկայացումներ:
Комментариев нет:
Отправить комментарий