
Այսօր հանդիպեցինք գրքի հեղինակին՝ Արփի Մաղաքյանին, ով պատմեց գրքի ստեղծման պատմությունը, հետագա նպատակների, այլ մտահղացումների մասին, սիրով լսեց փոքրիկ սեբաստացիներին, պատասխանեց մեծերի հարցերին, ժպտաց և ժպիտ պարգևեց: Հաճելի և անկաշկանդ զրույց էր:
Արփին պատմեց, որ Երևանի մասին տեղեկություններ հավաքել է տասներկու տարի, կարդացել է, հանդիպել մարդկանց հետ, ուսումնասիրել, իսկ հեքիաթները ծնվել են այդ ուսումնասիրությունների ընթացքում: Բավական լուրջ աշխատանք է տարվել գրքի դիզայնի, որակի վրա, հեղինակը ցանկացել է իսկապես որակյալ գիրք տպագրել: Եվ իսկապես գրքի տառատեսակը շատ հարմար է ընթերցելու համար, թղթի որակը հարմար է թերթելու, ձեռքից ձեռք անցնելու համար, իսկ դիզայնի, նկարազարդումների հետաքրքիր լինելը փաստեցին բոլոր սովորողները:
Սկզբում դիտեցինք Հրանտ Թոխատյանի ընթերցմամբ հեքիաթներից մեկը, այնուհետև խոսեցին սովորողները, պատմեցին իրենց տպավորությունների մասին, հարցեր տվեցին, քիչ-քիչ դարձավ մտերմիկ զրույց:
Комментариев нет:
Отправить комментарий