Չորրորդ ուսումնական շրջանը՝ ամառային ճամբարը, լիարժեք դարձնելու համար սովորողների առաջարկով կազմակերպեցինք հայրենագիտական ճամփորդություն դեպի Գառնի և Գեղարդ։
Թեև այս ուղղությամբ շատ են այցելությունները, սակայն Գառնիում դեռ բազմաթիվ հուշարձաններ կան, որոնք ուսումնասիրված չեն։ Նոր բացահայտումների նպատակով ընտրեցինք հենց այս ուղղությունը։
Առաջին կանգառը Չարենցի կամարի մոտ էր, որը ևս դարձել է զբոսաշրջային վայր, բազմաթիվ այցելուներ կային, ընդ որում՝ տարբեր երկրներից։
Կամարի վրա կարդացինք Չարենցի հայտնի բանաստեղծության տողը՝ Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս Սարն եմ սիրում․․․ Բարձունքից դիտարկեցինք շրջակա բլուրները, սակայն Արարտը չերևաց օդի խտության պատճառով։ Ընթերցեցինք Չարենց․․․․
Գառնիում այցելեցինք հեթանոսական տաճար․ ուսումնասիրեցինք Տրդատի հունարեն արձանագրությունը, խոսեցինք տաճարի կառուցվածքի մասին, քայլեցինք դեպի բաղնիք՝ անդրադառնալով աշխարհիկ շինության կառուցվածքին։ Այնուհետև քայլեցինք Գառնիում՝ դեպի Խումարժամ և Սումպենց վանք։ Այս երկու վայրերն առանձնացված են , այստեղ զբոսաշրջիկներ չեն այցելում, և խաղաղություն է տիրում ։
Սումպենց վանքը 12-րդ դարի հրաշագեղ կառույց է, որն ունի լայն, ընդարձակ և կանաչապատ բակ։ Բակում կան նստարաններ և շատ հարմար է նստելու, զրուցելու, ընդմիջելու և նույնիսկ խաղալու համար։ Այդպես էլ արեցինք, զրուցեցինք, խաղացինք և քայլքով վերադարձանք դեպի մեր ավտոբուս։
Հայրենագիտական ճամփորդության վերջին կանգառը Գեղարդի վանական համալիրն էր։ Վանական համալիրը շատ մեծ է և ամբողջն ուսումնասիրել հնարավոր չէ։ Առանձնացված դիտարկեցինք կառույցի երկու մասերը ՝ ժայռափոր և շինված։ Այնուհետև եկեղեցու պատերի որմնաքանդակներն ուսումնասիրեցինք՝ փորձելով հասկանալ, թե ինչեր են պատկերված և ինչ նշանակություն ունեն։ Նկատեցինք, որ հարավային պատին կառուցված էր արևային ժամացույց, հիշեցինք, թե ինչպես ենք հաշվում ժամը։ Վանական համալիրի հարավ-արևելյան մասում ՝ Գողթ գետակի վրա, տեսանք կառուցված քարե բարձր կամուրջ։ Կամրջի տարբերվող տեքսը գրավեց բոլորիս։
Օրը հագեցած էր հետաքրքիր տպավորություններով, կարողացանք Գառնին և Գեղարդը ճանաչել այլ տեսանկյունից, նոր բացահայտումներ արեցինք։
Սովորողների հաշվետվությունները՝
Комментариев нет:
Отправить комментарий