вторник, 28 мая 2024 г.

Ճանաչենք Գառնին․ հայրենագիտական մեկօրյա արշավ


Ճամփորդության օրը՝ մայիսի 31
Մասնակիցներ՝ տարատարիք ճամբարականներ
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան,Անի Փանյան
Վայրը՝ Կոտայքի մարզ,  Գառնի 

Երթուղի՝ Երևան-Չարենցի կամար-Ողջաբերդ-Գեղադիր-Գառնի-Գեղարդ։
Մեկնում՝ 09: 15, Մայր դպրոցի կայանատեղից, վերադարձ՝ 16:30` Մայր դպրոց ։ 

Նպատակը՝ 
  • Ճանաչենք Գառնիի գողտրիկ անկյունները, քայլքով Սումպենց վանք, Խումար ժամ․․․
  • Ազգագրություն, ծեսեր, խոհանոց․ զրույցներ գառնեցիների հետ,
  • Ուսումնասիրենք Հայաստանի հոգևոր կենտրոնները։
Եղանակը՝ այստեղ ։ 

Ճամփորդության ընթացքը՝
09: 15` մեկնում Մայր դպրոցից, 
10:00` կանգառ Չարենցի կամարում, ընթերցում ենք Չարենց ,,Ես իմ անուշ Հայաստանի,, ,,Ինչքան աշխարհը սիրես,, 
11: 15`  Գառնիում՝  այցելություն Գառնիի հեթանոսական տաճար, ուսումնասիրում ենք տաճարի կառուցվածքը, առանձնահատկությունները, պատմությունը, աշխարհիկ շինություն՝ արքայական բաղնիք։ Տաճարի բարձրությունից շրջակա սարերի դիտարկում։
Քայլք Գառնիում, հարցազրույցներ բնակիչներից, քայլքով դեպի Սումպենց վանք և Խումարժամ։ Եկեղեցիների շուրջ տարածքի մաքրում։ 
Ընդմիջում բրդուճներով։ 
Այցելություն Գեղարդ։ 
Վերադարձ ՝ 16:30 : 

Նախահաշիվ՝ մեկ սովորողը վճարում է 2000 դրամ։ 
  • Տրանսպորտի գումար՝ 30000 դրամ, 
  • Գառնիի տաճարի մուտք ' դպրոցի տրամադրած տոմսերով։ 

Անհրաժեշտ իրեր՝
  • Ուսապարկ, քայլքի համար հարմար կոշիկներ, հագուստ, 
  • Սնունդ՝ բրդուճներ, ջուր, 
  • Արևային գլխարկ, ակնոց, 
  • աղբի տոպրակ, ձեռնոց։ 

Արդյունք՝ ճամփորդության ընթացքում կատարած ուսումնասիրությունների հիման վրա տեսանյութերի պատրաստում, հրապարակում, սովորողների տպավորությունների գրառառում՝ բլոգային պատումների տեսքով։ 

Մասնակիցներ՝ 

  1. Դավիթ Հովհաննիսյան
  2. Մարիամ Դալլաքյան
  3. Մանանա Ղազարյան
  4. Լիլի Սիմոնյան
  5. Լիլիթ Ջահանգիրյան
  6. Մերի Իսկանդարյան
  7. Մարի Բեգլարյան
  8. Ալեքս Ստեփանյան
  9. Ռոբերտ Խաչատրյան
  10. Մերի Խաչատրյան
  11. Եվա Միքայելյան
  12. Մհեր  Կարապետյան
  13. Գայանե Փաշիկյան
  14. Ժասմին Պետրոսյան

 

Комментариев нет:

Отправить комментарий