понедельник, 27 мая 2024 г.

Ամառային ճամբարը մեկնարկեց


,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի ուսումնական տարին կազմված է չորս ուսումնական շրջաններից։ Մայիս ամսվա ավարտին սկսվում է ուսումնական շրջաններից ամենահետաքրքիրն ու գրավիչը՝ ամառային ճամբարը կամ Ուսումնական չորրորդ շրջանը; Ի՞նչ է դա նշանակում․ այն, որ յուրաքանչյուր օր կազմակերպվում են հետաքրքիր ու տարբերվող նախագծեր, ճամբարային գործունեություններ՝ երգ, պար, ընթերցանություն, հայրենագիտական ճամփորդություններ, խաղեր, լող, մարզական ժամեր, վիկտորինաներ ու ինտելեկտուալ խաղեր և այլն։ Առօրյան դառնում է ավելի վառ, գունեղ, խաղային և մարզական։ Եվ այս ամենին զուգահեռ կա մեկ այլ փաստ, որն ամենաշատն է դուր գալիս սովորողներին՝ խմբերը տարատարիք են, դասարանական սահմանափակումները չեն գործում այլևս։ 
Այսօր տրվեց ճամբարային առօրյայի մեկնարկը։ Օրը սկսեցինք Մարմարյա սրահից, որտեղ երգեցինք, պարեցինք, լսեցինք օրվա կարևոր իրադարձությունների մասին։ 
Այնուհետև ջոկատներն անցան իրենց օրվա գործունեությանը։ Միջին դպրոցի ճամբարային նախագծերը բազմազան են։ Նախագծային խմբերի աշխատանքներին ծանոթացեք լուսանկարներով։ 

Լուսանկարները՝ Անահիտ Մելքոնյանի 


Լուսանկարները՝ Անի Ավագյանի 


Լուսանկարները՝ Էմմա Այվազյանի



Լուսանկարները՝ Նունե Թեմուրյանի




Լուսանկարը՝ Սարգիս Ղուկասյանի

Լուսանկարները՝ Հասմիկ Ուզունյանի, Մարիամ Առուշանյանի






Միջին դպրոցի նախագծային խումբն Արատեսում է։ Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի․ 








Комментариев нет:

Отправить комментарий