среда, 29 мая 2024 г.

Հաջողության հասնելու գաղտնիքները՝ ըստ «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն» մոտիվացիոն գրքի

Գրախոսություն


Աշխատանքը բավականին ծավալուն է և կոկիկ։

 Հետազոտական աշխատանքի բոլոր բաղադրիչները պահպանված են։ 

Ներածության մեջ հեղինակը խոսել է ընտրած գրքի և թեմայի մասին։ «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»  գիրքը համաշխարհային բեսթսելլեր է համարվում, մոտիվացիոն բնույթի է, լավ է, որ սովորողները հետևում են ժամանակակից գրականությանը, գրական զարգացումներին , ընթերցում են, հետաքրքրվում։ 

Առաջին գլխում հեղինակն անդրադարձել է  «Ո՞ւր է իմ պանիրը»  և «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն» գրքերի հեղինակներին, ներկայացրել կարևոր տեղեկություններ՝ խոսելով նրանց ստեղծագործությունների առանձնահատկությունների մասին։ Պետք է նշել, թեև ստեղծագործությունները թարգմանված են հայերեն, սակայն հեղինակների մասին շատ նյութեր չենք կարող գտնել հայալեզու համացանցում։ 

Երրորդ գլխում հեղինակը խոսել է մոտիվացիայի և մոտիվացիոն գրականության մասին։ Գրականության մեջ մոտիվացիոն ուղղությունը մեծ թափ առավ 21-րդ դարում, այս ժանրի գրքերը միանգամից մտան մեր առօրյա, ապահովեցին մեծաքանակ վաճառքներ և մեծ տարածում։ Չենք սխալվի, եթե նշենք, որ 21-րդ դարում ամենաընթերցվող գրքրեը մոտիվացիոն գրքերն են։

,,Ի՞նչ է մենեջմենթը,, գլխում հեղինակը մանրամասն և հնգամանալից ներկայացրել է այս մասնագիտությունը, մենեջերի աշխատանքի առանձնահատկությունները։ Այս առումով աշխատանքի թեման համարում եմ արդիական, քանի որ մենեջմենթը համարվում է ժամանակակից կյանքի ամենատարածված մասնագիտությունը։ 

Աշխատանքում հեղինական անդրադարձել է վերևում նշված մոտիվացիոն գրքին, ուսումնասիրել և մանրամասն վերլուծել, հետաքրքիր մտքեր են արտահայտված։ 

Այսիպիսով, աշխատանքը վերլուծական է և հետազոտական, երաշխավորում եմ պաշտպանությունը։ 


Комментариев нет:

Отправить комментарий