понедельник, 29 декабря 2025 г.

Ձմեռային ազգագրության փառատոն


Փառատոնի ընդհանուր ծրագիրը՝ այստեղ։ 
Մասնակիցներ՝ 9-րդ դասարանցիներ 

Նախագծեր 

1. Հանելուկային խաղեր 
Նպատակը՝  ծանոթանալ հանելուկ ժանրին, ստեղծման առանձնահատկություններին, զարգացնել մտածողական հմտությունները, տրամաբանությունը, ժամանակն անցկացնել հետաքրքիր լուծումներ գտնելով։ 

Ընթացքը՝ նախագիծն ընտրած խումբը ուսումնասիրում է ժանրը, գտնում հետաքրքիր հանելուկներ /այդ թվում՝ բարբառային/  և մշակում, առանձնացնում Միջին դպրոցի տարիքին համապատասխանները և անցկացնում հանելուկային վիկտորինա տարբեր ջոկատներում։ Նախագծի մասնակիցներին առաջարկվում է ստեղծել իր կողմից հորինած հանելուկների ժողովածու։ 

Արդյունքում՝ շրջանառվում են հանելուկներ, անդրադարձ է կատարվում այդ ժանրին, ընթացքը նկարահանվում է, ստեղծվում հետաքրքր ուսումնական տեսանյութ։ 


2. Ասացվածքների բաթլ ։ 
Նպատակը՝ ուսումնասիրել ասացվածքները, հասկանալ դրանց գործածման առանձնահատկությունները, զարգացնել և հարստացնել բառապաշարը, մտածողությունը։ 

Ընթացքը՝ ճամբարային ջոկատում նախապես կազմվում է երկու խումբ, խմբերն առանձին-առանձին ուսումնասիրում են ասացվածքները, կազմում ասացվածքների շտեմարան՝ ըստ բովանդակային առանձնահատկությունների։ 
Նախապես որոշված օրը կազմակերպում ենք բաթլային մրցույթ , որտեղ մասնակիցները ցուցադրում են իրենց սովորած և ուսումնասիրած ասացվածքները՝ մեջբերելով ըստ իրավիճակների։ 

Արդյունքը՝ նախագիծը ներկայացնող հետաքրքիր տեսանյութ։ 

3. ,,Սասնա ծռեր,, էպոսը՝ կոմիքս 
Նպատակը՝ ուսումնասիրել և ընթերցել էպոսը։ 

Ընթացքը՝ Ճամբարային ջոկատը բաժանվում է չորս խմբի՝ ըստ էպոսի ճյուղերի։ Ուսումնասիրում են էպոսը, մտածում իրենց ճյուղը ներկայացնելու հետաքրքիր տարբերակ՝ պատում, խաղ, քվեստ, ընթերցում, տեսանյութ, խորհրդանիշներ, այլ, այնուհետև նախագծի ամփոփման օրը ներկայացնում են արդյունքները։ Լայնորեն կիրառում են ԱԲ  գործիքներ՝ ստեղծելով հերոսներին, նրանց ապրած միջավայրը, յուրաքանչյուր խումբ իր ճյուղը դարձնում է համառոտ կոմիքս։ 

Արդյունքը՝ Ունենում ենք պատրաստի կոմիքսներ ՝ ԱԲ-ի և սովորողների երևակայության միջոցով պատրաստած։ Կոմիքսը կարող է ընթերցանության նյութ դառնալ կրթության հատուկ կարիք ունեցող սովորողների համար։ 

Комментариев нет:

Отправить комментарий