среда, 28 января 2026 г.

Այցելություն սահադաշտ


Ձմեռային ճամբարի ժամանակ սահադաշտ այցելելը դարձել է ավանդույթ։ Չէ՞ որ այդ ժամանակ է  մեկնարկում ձմեռային մարզական խաղերի ստուգատեսը, իսկ չմշկասահքը ձնառատ ձմռան անբաժանելի մասն է։ Այցելությունն ամբողջական մարզական է, քանի որ դեպի սահանդաշտ ճանապարհը ևս անցնում ենք ոտքով։ Իններորդ դասարանցիներն ամեն տարի անընդմեջ այցելել են սահադաշտ, ինչը և՛ հաճելի , և՛ մարզական գործընթաց է։ Նկտելի էր, որ տարիների այցելությունները հեշտացրել են գործընթացը՝ հասնելը, չմուշկները հագնելը, սահելը։ Կարող եմ ասել, որ բացառապես բոլորը կարողանում են սահել, ինչը հեշտացնում է սահքի գործընթացը մարզչի համար, նաև արտակարգ պատահարներ չեն լինում ։ Ամբողջությամբ գործում է ,,Սովորող սովորեցնող,, մեթոդը․ այն սովորողները, ովքեր լավ են տիրապետում սահքին, օգնում և աջակցում են նրանց, ովքեր դժվարանում են։ 
Մի հատված սահքից՝ 



Այժմ ներկայացնեմ, թե ինչ կարող է տալ այս գործընթացը սովորողներին՝
  • Ապրել աննկարագրելի հրճվանք․ ի վերջո սահելը հաճելի էմոցիաներ է պարգևում,
  • ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնել, 
  • ծանոթանալ նոր մարզաձևի հետ, փորձել, 
  • չմշկասահքի հմտություններ ձեռք բերել կամ կատարելագործել։ 
Ինչևէ, սա սովորողների համար ամենասպասված և կարևոր ճամփորդություններից մեկն է, որը հմտություններից զատ պարգևում է էմոցիաներ և զգացողություններ։ 
Լուսանկարներ ընթացքից՝











Комментариев нет:

Отправить комментарий